Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եղե՛ք հայաստանցուն դեպի առաջին տեղը բարձրացնող սանդուղքի մեկ աստիճանը. Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո

Society

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդի պաշտոնում վերընտրվելուց հետո կուսակցության 16-րդ համագումարի շրջանակներում հանդես եկավ ելույթով: Ներկայացնում է հանրապետության ղեկավարի ելույթն ամբողջությամբ.

«Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի, Հայաստանի հանրապետական կուսակցության Նախագահի պաշտոնում ինձ վերընտրելու կապակցությամբ։ Բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք։ Բայց ունենք նաև կուռ թիմ և տարիների հարուստ փորձ։ Հիմա ես այդ փորձի հիման վրա հնչեցնեմ յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել, որպես կուսակցության ղեկավար, շարունակելու եմ ակնկալել բոլոր կուսակցականներից՝ անկախ նրանց գրաված դիրքից հասարակության մեջ։ Իսկ մեր երիտասարդ գործընկերներ ը, կուսակցականների նոր սերունդն այս թեզերը թող ընկալի որպես յոթ խորհուրդ, որոնց պետք է հետևել մշտապես։ 

Եվ այսպես.

- Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։

Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը։

- Երկրորդ խորհուրդը։ Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը։ 

Հիշե՛ք, որ ուրիշներին դեպի օրենք և օրինականություն առաջնորդելուց առաջ, անձնական պատասխանատվություն ունեք ինքներդ լինելու օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը։ Պետականակերտության մեր վերջին երկուսուկես տասնամյակները փաստում են՝ թերի օրենքները դրանք հետևողական կիրարկողների ձեռքում ավելի մեծ օգուտ կարող են բերել, քան լավագույն օրենքները՝ վատ ձեռքերում։

Ի վերջո, ի՞նչ արժե սեփ ական օրենքներ ընդունելու ինքնիշխանությունդ, եթե ընդունածդ օրենքներին չպետք է հետևես։ Ի՞նչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում։ Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի՛ լինի։ Մեր ժողովրդի ազատությունն ու իրավունքներն արժանի են նույնքան պաշտպանված լինելու, որքան անպաշտպան են եղել դրանք դարեր շարունակ։ Արժանի են նույնքան հարգանքի և հետևողականության, որքան դրանք ձեռք բերելու ճանապարհին մեր նախնիների ու ժամանակակիցների թափած արյունը։

- Երրորդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։

Եվ եթե սահմանի խաղաղության պահապանը մեր զինվորն է, ապա սահմանից ներս խաղաղությունը ձեր պատասխանատվությունն է։ Մի՛ օտարացրեք ոչ մեկին և անդառնալիորեն մի՛ խռովեք որևէ հոգի։ Թշնամի մի՛ փնտրեք ներսում, մի՛ թշնամացրեք ու մի՛ թշնամացեք ։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի։ Ամենացավոտ որոշումն անգամ չի թշնամացնում, եթե հնչել են բոլոր փաստարկներն ու յուրաքանչյուրը խոսելու ու լսվելու հնարավորություն է ունեցել։ Միշտ ու ամենուր եղեք ժողովրդի կարիքներին հասու։ Եղե՛ք ժողովրդի ցանկություններին ու մտահոգություններին հաղորդ։ Լսե՛ք բոլորին և խոսե՛ք յուրաքանչյուրի հետ։ Օրենքը ուժի և հետևողականության միասնությունն է։ Եվ եթե ուժի անսպառ աղբյուրը ժողովուրդն է, ապա երկրորդը մեծապես կախված է առաջնորդներից և գործիչներից։ 

Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ։ Մեր նորանկախ պետականության կտավը հյուսված է վստահության թելերով։ Ամրացրե՛ք այդ թելերն ու բազմապատկեք դրանք։ Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժի։ Ձեր հանդեպ վստահությամբ կամրջե՛ք անվստահության կղզյակները։ Մեր ժողովուրդն արժանի է նույնքան անխռով ու խաղաղ ստեղծագործելու, որքան անվստահ ու ձայնազուրկ է եղել մասնատված ու խռովված օրերում։ Արժանի է լույսի ու խաղաղության։ Արժանի է նույնքան, որքան հաճախ խռոված է եղել հայը հայից դարեր ու հազարամյակներ շարունակ։

- Չորրորդ խորհուրդը։ Միայն մարտահրավերներին հետևող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետևից։ Ձեր ջանքն ուղղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։ Փնտրե՛ք դրանք ամենուր։ Ձեր հայացքն ուղղե՛ք դեպի աշխարհի անծայրածիր տափաստաններն ու օվկիանոսները, դեպի հսկայածավալ շուկաներն ու նոր տեխնոլոգիաները։

Ինտեգրման գործընթացները ոչ թե հանգրվան են, այլ ուղի՝ դեպի նոր հնարավորություններ, նոր շուկաներ, նոր գործընկերներ, նոր գիտելիք ու նոր հմտություն։ Մեր ժողովրդի արարչագործ ոգին ու պրպտուն միտքն արժանի են արարման նույնքան մեծ հնարավորությունների, որքան մեծ են եղել դրան խոչընդոտող արգելքներն ու սահմանափակումներն անցյալում։

- Ձեր հինգերորդ ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը։

Փոքրաթիվ, բայց եռանդուն մեր ժողովրդի համար առաջընթացը կարևոր խորհուրդ ունի։ Մենք պիտի կարողանանք փոխվել՝ պահպանվելով և շարունակ փոխակերպվելով։ Մենք պիտի կարողանանք խուսափել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումներից և սակայն շարժվել առաջ։ Կարողանանք բարեփոխել մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերը, սակայն այդ փոփոխությունները պիտի լինեն հնարավորինս առանց ցավի ու մեծ կորուստների։

Հենց նման առաջընթացի է արժանի մեր համբերատար ժողովուրդը։ Փորձե՛ք տիրապետել առաջընթացի արվեստին, փորձե՛ք ապահովել ժողովրդի ու ձեռնարկությունների կյանքի բնականոն ընթացքը, օրինականությունը անհրաժեշտ բարեփոխումների պահին։ Եվ փորձե՛ք երաշխավորել օրինականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ։

Շտապե՛ք դանդաղ, քանի որ յուրաքանչյուր իրական առաջընթաց, առաջընթացի յուրաքանչյուր փուլ ունի իր ընթացքի հրամայականը։ Իր զարկերակը։ Աճի իր արագությունը։ Մեր ժողովրդի առաջընթացն արժանի է նույնքան անխզելի ու անշրջելի ձեռքբերումների, որքան անդառնալի են եղել մեր կորուստները և ցավոտ՝ մեր ցնցումները։

- Ձեր վեցերորդ ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։ Սա փոքրաթիվ ժողովրդի հարատևության մեկ այլ խորհուրդն է։

Այո՛, մենք քիչ ենք, սակայն մեր ժողովրդի պատմությունը հասնում է քաղաքակրթության ակունքներին, արմատներին, և եթե մեր կողքին կանգնեն հազարամյա մեր պատմության կերտողները, մեր նախնիները, նրանց ստեղծածն ու նրանց թողած անսահման ժառանգությունը, ապա մեզնից ավելի մեծաթիվ, ավելի հզոր և ավելի հարուստ ժողովուրդ երկրագնդի վրա քիչ կլինի։

Նախնյաց մշակութային ժառանգությունը ճանապարհին թողած մեծաթիվ ժողովուրդն անհիշատակ կկորչի։ Մինչդեռ իր արժեքներին խնամքով ու հոգատար վերաբերվող ժողովրդի ապագայի ճանապարհներն իր նախնիներն են և իր անցյալը։ Ամեն անգամ նորը կերտելիս հիշեք, որ արարելու հնարավորություն ստացել եք հենց այն ամենի շնորհիվ, ինչը համարում եք հին կամ հնացած։ Ներկայի ձեր քարը դրեք անցյալի քարի վրա։ Միայն այս կերպ կկարողանաք ապագային շենք ու շինություն փոխանցել։ Մշակույթ։ Պատմություն։ Երկիր։

Անհոգաբար դեն նետած ձեր ժառանգությունն ուրիշին է հասնելու։ Օտար ն է հավակնելու ձեր նախնիների ժառանգորդի պատվին ու անվանը։

Խնամքով ու հոգատարությամբ վերաբերվեք մեր ժողովրդի տարբեր հատվածների հարուստ ու բազմազան ժառանգությանը։

Եվ ուրեմն, տե՛ր մնացեք թե՛ հնին, թե՛ նորին։

Տե՛ր եղեք ձեռքբերումներին ու նաև՝ կորուստներին։ Տե՛ր եղեք լավին ու վատին։ Տե՛ր եղեք ճիշտ որոշումներին ու նաև՝ սխալներին։ Ձեր ու ձեր նախորդների։ Ձեր սերունդը, մեր սերունդը միայն մեր հավաքական տարածական ու ժամանակային ժառանգության շնորհիվ կարող է այս աշխարհում լինել ուժեղ ու մրցունակ։ Աշխարհում, որտեղ թույլերն ու անմրցունակները դատապարտված են մնալու պատմության լուսանցքներում։

Քաղաքակրթության արշալույսը դիմավորած մեր ժողովուրդն արժանի է մարդկության ապագա բոլոր աստեղային ժամերի խոսուն ականատեսը լինելու, նույնքան, որքան դատապարտված է եղել լինելու մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործությունների զոհն ու լուռ վկան։

- Եվ վերջապես՝ ձեր յոթերորդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները։

Սահմանադրությունը, օրենքները երաշխավորում են երջանիկ ու ապահով լինելու իրավունքը, սակայն բոլորի երջանկության ու ապահովության համար յուրաքանչյուրն անելիք ունի։ Մի՛ ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ։

Փորձե՛ք լուծել ձեր առջև կանգնած խնդիրներն ու վստահե՛ք ապագայի խնդիրները սերունդներին։ Ձեզ բաժին ընկած դժվարությունները հաղթահարեք այնպես, որ ձեր հաջորդները չկքեն կրկնակի բեռի ծանրության տակ։ Ձեր բաժին անելիքում եղե՛ք պատվախնդիր։ Ձեր գործը ձեր ամենամեծ ժառանգությունն է։

Եղե՛ք իրատես, ձեր անելիքը կառուցե՛ք ամենաաննպաստ զարգացումների հեռանկարն աչքի առաջ պա հելով։ Սակայն միշտ մնացեք լավատես։ Ամենածանր փորձությունների պահին լավատեսությունը, հանգուցալուծման հույսը, սեփական ուժերի հանդեպ հավատը, հայրենակցի հանդեպ սերը երբեմն դառնալու են ձեր միակ զինակիցը։

Եղե՛ք լավատես Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի հանդեպ։

Մեր ժողովուրդն ու մեր պետությունն արժանի՛ են լավագույնին։

Մեր յուրաքանչյուր հայրենակից արժանի՛ է Հայաստանում լինելու լավագույնը։

Աշխարհում լինելու առաջինը։

Սիրելի՛ հանրապետականներ, եղե՛ք դեպի լավագույնը, դեպի առաջին տեղը հայաստանցուն բարձրացնող սանդուղքի մեկ աստիճանը։ Թո՛ղ որ փոքր, սակայն հուսալի մեկ աստիճանը։

Շնորհակալ եմ: Եվ մեկ անգամ ևս բոլորիդ հավաստիացնում եմ, որ աշխատելու եմ նույն եռանդով, ինչ եռանդով աշխատում էինք միասին նախկինում: Շնորհակալություն»:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes