Սիրիական բանակը գրավել է ահաբեկիչների կարևորագույն պատվարը Հալեպում
International newsՍիրիայի կառավարական բանակն աշխարհազորայինների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել արևելյան Հալեպում ահաբեկիչների խոշորագույն և կարևորագույն պատվար հանդիսացող Մասակին Հանանո թաղամասի նկատմամբ:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով լիբանանյան «Ալ Մանար» հեռուսատաալիքին:
Կայքը գրում է, որ այժմ նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը մտադիր են վերահսկողություն հաստատել Հեյդարիա բնակավայրի նկատմամբ:
Նշվում է, որ սիրիացի իշխանական զինուժը մի քանի օր շարունակ ռմբակոծել է հակառակորդի դիրքերը, իսկ Մասակին Հանանո թաղամասի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 21-ին: