Ֆրանսուա Օլանդը կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում անցկացվող ֆրանսալեզու երկրների գագաթնաժողովում, հայտարարել է, որ Կուբայի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները պետք է վերացվեն:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն`վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, Օլանդի խոսքով` տարատեսակ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում կղզուն:
«Ֆիդել Կաստրոյի վախճանի կապակցությամբ ցանկանում են վճռական համոզմունք հայտնել, որ անհրաժեշտ է վերացնել Կուբայի նկատմամբ գործող բոլոր տնտեսական պատժամիջոցները: Հավանան պետք է ինտեգրվի միջազգային հանրությանը և դիտարկվի որպես լիարժեք գործընկեր»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը:
Օլանդն առաջին նախագահն է, որն այցելել է Կուբա 2015-ի մայիսին` ԱՄՆ-ի հետ կղզու հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններից հետո:
Հիշեցնենք, որ Կաստրոյի մահվան լուրը հայտնի է դարձել այսօր առավոտյան: Նա երկրի պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը աբաղեցրել է 30 տարի` 1976-ից ի վեր: Կաստրոն կյանքից հեռացել է 90 տարեկան հասակում: