Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առնո Բաբաջանյանի հոբելյանական երեկոյին հնչեցին նրա ստեղծագործությունները

Culture

Կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգն անցկացվեց նոյեմբերի  25-ին` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

«Առնո Բաբաջանյանի գույները միշտ էլ զարդարել են մեր քաղաքում ապրած մարդկանց կյանքը: Դժվար է պատկերացնել մի կոմպոզիտորի, ով կարողանում է այսքան լույս պարգևել:

Բաբաջանյանին մեր հասարակությունում ընկալվում են, որպես էստրադային կոմպոզիտոր, այնինչ նա հիանալի սիմֆոնիկ, դասական ստեղծագործություններ ունի: Հաճելի է, որ այս համերգին մասնակցում են ոչ միայն հայ, այլև խորհրդային բազմաթիվ հետաքրքիր երաժիշտներ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Նա բացարձակ տաղանդ էր: Բոլոր դասականները ստեղծագործում են բոլոր ժամանակների համար: Առնոն գրում էր հատուկ երգիչների համար` հաշվի առնելով երգչի հնարավորություններն ու կարողությունները: Նա պարտադրում էր երգը երգել այնպես, ինչպես ինքն էրգրել: Անսխալ և անվրեպ էր ընտրում կատարողներին»,-ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

Հաղորդավար Կարեն Քոչարյանի խոսքով` ինքը Բաբաջանյանի հետ միևնույն բեմում գտնվելու բախտ է ունեցել: «Բաբաջանյանը նվիրված էր Երևանին, և դա երևում է նրա ամեն նոտայում: Նրա երաժշտական ժառանգությունը անհրաժեշտ է փոխանցել սերունդներին նման երեկոների, համերգների միջոցով: 16 և 17 տարեկան երեխաների համար «Որ չընդհատվի սերունդների կապը» նախագծի շրջանակում նկարահանել եմ վեցը տեսահոլովակ. նրանք կատարում են Բաբաջանյանի երգերը»,-ընդգծեց Կարեն Քոչարյանը:

Երգիչ-երգչուհիները` Լեյլա Սարիբեկյանը, Ռաիսա Մկրտչյանը, Շուշան Պետրոսյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք համերգին կատարեցին Բաբաջանյանի հանրահայտ և սիրված ստեղծագործությունները` մեծ բավականություն պատճառելով հանդիսատեսին:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես գալը: «Ուրախ եմ, որ, էստրադային ժանրի կատարող լինելով հանդերձ, բախտ ունեմ աշխատել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Բաբաջանյանի երգացանկը մոտ է մարդկանց, և շատերն են նրա երգերը միանգամից սիրում և ընկալում: Սիրում եմ նրա բոլոր ստեղծագործությունները»,-նշեց երգչուհին:

Համերգային ծրագիրը վարում էին Ավետ Բարսեղյանը և ՌԴ ժողովրդական արտիստ Սվետլանա Մարգունովան:

«Ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել վարել Առնո Բաբաջանյանի համերգները: Չափազանց շատ եմ սիրում նրան: Բաբաջանյանը յուրահատուկ անձնավորություն էր, սիրում էր հումորը, ընկերներին, և նրա երաժշտության կախարդական աշխարհն անգնահատելի է»,-ասաց  Սվետլանա Մարգունովան:

Համերգն իրականացավ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը նկատել է Բաբաջանյանի տաղանդը և որոշել, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին Բաբաջանյանն ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հա յկական ռապսոդիան» գրել է 1950-ին։

Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025