Yerevan, 18.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը լուծել է սիրիահայերի մեքենաների մաքսազերծման գումարների խնդիրը

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը տեղեի է ունեցել նոյեմբերի 25-ին, որը նախագահել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, օրակարգում էին ՀՀ պետական շահագրգիռ գերատեսչությունների կողմից սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ 2016թ. ծրագրերի ընթացքի մասին հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի և Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հարցում առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքե​նաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365 հազար դրամ: 2016թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը է հատկացվել:

Սփյուռքի նախարարության կողմից նախապատրաստվել և ընթացք է տրվել ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու գործընթացում առաջին անգամ քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում հանձնելու՝ ՀՀ կառավարության որոշման գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծին:

Նախարարը նշել է, որ 2016-2017թթ. ուսումնական տարում նույնպես սիրիահայ ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն ՀՀ կառավարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ֆինանսավորմամբ:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության կազմը համալրվել է 4 հրավիրյալ մասնագետներով, որոնց տեխնիկական ապահովումը և աշխատավարձերի փոխհատուցումը ֆինանսավորվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է նաև, որ բանակցություններ են ընթանում Քուվեյթի և Չեխիայի պետությունների հետ Հայաստանում սիրիահայերի համար սոցիալական բնակարաններ կառուցելու ուղղությամբ:

2016թ. ծրագրերի ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացրել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսեսսյանը:

Նա նշել է, որ իրենց կառույցի ուշադրության կենտրոնում են և իրենք հավասարապես օգնում են և՛ Սիրիայից հեռանալ չցանկացող, և՛ Հայաստան տեղափոխվող, այստեղ հաստատվել ցանկացող սիրիահայ ընտանիքներին: «Սիրիահայերի օգնության կազմակերպման ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ մենք ակտիվ համագործակցում ենք Սփյուռքի նախարարության հետ»,- հավելել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Հայաստանի ներկայացուցիչը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել այն փաստին, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը մշտապես աջակցում է նախարարությանը՝ սիրիահայերի Հայաստան տեղափոխության հարցերում:

Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է՝ սիրիահայերին ուղղորդումը զբաղվածության կետրոններ կազմակերպել առավել հասցեական և կենտրոնացված եղանակով:

Սիրիահայերի հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նշվել է, որ հնարավորինս հեշտացվել է Հայաստանի ուսումնական հաստատություններում սիրիահայ երեխաների ընդունելությունը, իսկ սիրիահայ ուսանողների ուսումնական վարձերի չափը հավասարեցվել է հայաստանցի ուսանողների վարձերի չափին: Հովհաննիսյանը հավելել է, որ սիրիահայ դպրոցականներն ակտիվ մասնակցում են դպրոցական և համադպրոցական օլիմպիադաներին, զբաղեցնում մրցանակային տեղեր:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծել է, որ կրթական ոլորտում սիրիահայերի ինտեգրումը կարելի է հիմնականում ավարտված համարել:

Հայ օգնության միության սիրիահայերի օգնության 2016թ. ծրագրերի ընթացքը ներկայացրել է ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը: Նա զեկուցել է կառույցի կողմից իրականացված մի շարք խնամատարական օժանդակությունների, սիրիահայերին տաք հագուստ, ձմեռային կոշիկներ տրամադրելու, սիրիահայերի ձեռքի աշխատանքներից ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու մասին:

 

IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the World