Ֆլորիդայի նահանգի առեւտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
International newsՖլորիդայի նահանգի առեւտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է New York Daily News-ը:
Մեկ մարդ վիրավորվել է, նրա վիճակի մասին տեղեկություններ չկան:
Կորալ Սփրինգս քաղաքում առեւտրի կենտրոնի շենքը շղթայվել է: Ոստիկանությունը հայտարարել է, որ որոնումներ չեն ընթանում, սակայն չի հայտնում նաեւ, թե ձերբակալված է արդյոք տվյալ անձը:
Հրաձգության պատճառները նույնպես հայտնի չեն: