Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Կուբայում 9-օրյա սուգ կլինի
International newsԿուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտարարել են Կուբայի իշխանությունները:
Կոմունիստական հեղափոխության առաջնորդի մահվան կապակցությամբ երկրում կհայտարարվի 9-օրյա սուգ: Նոյեմբերի 28 և 29-ին կուբացիները հնարավարություն կունենան հարգել Կաստրոյի հիշատակը՝ Խոսե Մարտի հուշակոթողի տարածքում: Իսկ նոյեմբերի 29-ի երեկոյան Հավանայում նախկին առաջնորդին նվիրված ակցիա կանցկացվի:
Ֆիդել Կաստրոն առողջական խնդիրների պատճառով 2008 թվականից իշխանութունը փոխանցել էր կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին: