Հնդկաստանում անհայտ անձինք գրոհել են բանտն ու ազատել կալանավորներին
International newsՏասը հոգուց բաղկացած զինված հանցախումբը Հնդկաստանի Նաբհա քաղաքում հարձակվել է բանտի վրա ու ազատ արձակել կալանավորներից 5-ին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, հանցախմբի անդամները հագնված են եղել ոստիկանների պես ու արձակել են մոտ 100 կրակոց:
Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր փորձում են հայտնաբերել հանցագործներին: