Yerevan, 11.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վանգայի 40 բաղադրատոմսերը, որոնք կօգնեն բուժել տարբեր հիվանդություններ

Lifestyle

Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»:


Հազի դեպքում (երեխաների մոտ)

1.      Բրոնխիտի վաղ փուլերում կարելի է երեխային մեկ թեյի գդալ գերչակի յուղ խմեցնել:

2.      Մեկ կարտոֆիլին, մեկ սոխին և մեկ խնձորին ավելացնել մեկ լիտր ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա ջրի կեսը: Թուրմը տալ երեխային օրական երեք անգամ մեկ թեյի գդալ:

3.      Սխտորի 5 միջին պճեղը մանրացնել կամ տրորել, ավելացնել մեկ բաժակ չպաստերիզացված կաթ և լավ եռացնել: Ստացված թուրմը երեխան պետք է խմի օրական մի քանի անգամ:

4.      Փոքրիկ երեխաներին ծանր հազի ժամանակ հարկավոր է օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ մեղրի և տաք բուսայուղի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) տալ:

5.      100 գրամ մեղրը, 100 գրամ թարմ կարագն ու վանիլինի փոշին լավ խառնել և ընդունել օրական 3 անգամ մեկ թեյի գդալ:

Հելմինտների դեպքում

1.      Կլոր որդերի դեպքում հարկավոր է խառնել ½ կգ սպիտակ ճագոմի (омела белая) տերևները, ½ կգ սպիտակ ճագոմի հատապտուղները և 1 գրամ կատվախոտի արմատը, տրորել հումքը և դարձնել փոշի, այնուհետև ընդունել օրական 3 անգամ կես գրամ:

2.      Դդմի սերմերը մաքրել, մանրացնել մսաղացով, այնուհետև ամեն առավոտ սոված փորին ուտել 2 ճաշի գդալ ստացված հումքից և խմել մի բաժակ տաք կաթ: Մեկ ժամ անց հարկավոր է խմել լուծողական միջոց:

3.      Լյարդն ու լեղապարկը ախտահարող լյամբլյաներից կարելի է ազատվել՝ պարբերաբար կես բաժակ թթու կաղամբի աղաջուր խմելով:

4.      Մեկ գլուխ սոխը կամ սխտորը մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, թրմել ամբողջ գիշեր և ստացված թուրմը խմել առավոտյան սոված փորին:

5.      5-6 պճեղ սխտորը մանրացնել ու ավելացնել մի բաժակ տաք ջուր: Ընդունել որպես ընդհանուր հակահելմինտային միջոց:

Ալկոհոլային կախվածության դեպքում

1.      50 գրամ ընկույզի կանաչ կեղևները 5 րոպե եփել մեկ բաժակ կաթի մեջ, քամել և խմել: Ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

 

2.      Անանուխի թուրմին ավելացնել մի փոքր քացախ և ընդունել ամեն օր 2 ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս:

3.      2 ճաշի գդալ մաթուզենու տերևներին ավելացնել մեկ բաժակ ջուր և 15 րոպե եռացնել: Ընդունել օրական 5-6 անգամ մեկ ճաշի գդալ:

4.      5 ճաշի գդալ մանրացրած խնկունու տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, 15 րոպե եռացնել, քամել և ընդունել օրական 8-10 անգամ ¼ բաժակ:

Բարձր զարկերակային ճնշման դեպքում

1.      Բաժակի մեջ լցնել մի փոքր եգիպտացորենի ալյուր, ավելացնել եռման ջուր (1 բաժակ) և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան խմել ջուրը՝ աշխատելով չխառնել նստվածքը:

2.      Կտորը թրջել գինու կամ խնձորի քացախով (5-6%-անոց) և 5-10 րոպե դնել կրունկներին: Այս ընթացքում հարկավոր է հետևել ճնշմանը և երբ այն կարգավորվի, դադարեցնել պրոցեդուրան:

3.      Հիպերտոնիայի բուժման համար հարկավոր է մեկ բաժակ խնձորի քացախին ավելացնել մեկ պճեղ մանրացրած սխտոր և ընդունել ամեն առավոտ:

4.      Վանգան նաև խորհուրդ էր տալիս ուտել թարմ սոխ:

Միզաքարային հիվանդության դեպքում

1.      Շաբաթական մեկ օր հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել միայն խաշած ցորեն և խմել այդ ցորենի եփուկը:

2.      Մոշի մեկ մեծ արմատը եփել 5 լիտր ջրում, մինչև կաթսայում մնա ջրի կեսը, այնուհետև ընդունել ստացված թուրմը օրական երեք անգամ 100 գրամ:

3.      Երիկամների քարերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր, տաք լոգանք ընդունելիս, 2,5 կգ ձմերուկ ուտել:

4.      Պատրաստել ծիծեռնախոտի եփուկ (2 ճ.գ բույսին ավելացնել մեկ բաժակ ջուր և եփել) և ընդունել առավոտյան և երեկոյան ուտելուց առաջ մեկ բաժակ:

Հազի դեպքում (ուժեղ հազ)

1.      Հարկավոր է մեկ շաբաթ ընդունել կտավատի սերմերի եփուկ:

2.      Նեխուրի արմատի եփուկը նույնպես շատ օգտակար է (20 գ. նեխուրի արմատ և մի բաժակ եռման ջուր): Ընդունել օրական 4-6 անգամ մեկ ճաշի գդալ:

3.      Վանգան նաև խորհուրդ էր տալիս մեկ ամիս շարունակ ամեն օր 8-10 րոպե նստել վառ արևի տակ՝ բերանը լայն բացած, իսկ աչքերը՝ փակած:

4.      Օրական 3 անգամ ուտելուց առաջ ընդունել 2-3 ճաշի գդակ մանդարինի կեղևի եփուկ:

5.      Աշնանը, հազը մեղմացնելու համար, շատ օգտակար են կեչու և թխկու օշարակները՝ կաթի հետ խառնած:

Արգանդի միոմայի դեպքում

1.      15 օր շարունակ հիվանդին խորհուրդ է տրվում օրական 3 անգամ խմել 1 սուրճի բաժակ կտավատի սերմերի եփուկ:

2.      Մեկ շաբաթ շարունակ հարկավոր է չիչխանի յուղով թրջված տամպոններ օգտագործել:

3.      20 գրամ վաղենակը 2 շաբաթ թրմել մեկ բաժակ օղու մեջ, քամել և ընդունել օրական 3 անգամ 20-30 կաթիլ:

4.      Եղինջի հյութի կամ դրա տերևների խյուսի մեջ թրջել տամպոնը և ամեն օր (մեկ շաբաթ շարունակ) տեղադրել այն հեշտոցի մեջ:

5.      Եղինջի հյութով կամ խյուսով թրջված տամպոնները օգտագործվում են նաև արգանդի բորբոքումների դեպքում:

Թութքի (արտաքին) դեպքում

1.      Թութքի դեպքում Վանգան խորհուրդ էր տալիս խուսափել ծանր աշխատանքից ու ալկոհոլային ըմպելիքներից և հնարավորինս շատ պառկել ու հանգստանալ:

2.      Վայրի ելակի տերևների եփուկը հարկավոր է օգտագործել հոգնաների և լվացումների համար (1 ճաշի գդալ տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե և քամել): Օգտագործել գոլ վիճակում:

3.      Նաև խորհուրդ է տրվում ամեն անգամ կղկղելուց հետո կատարել լվացումներ սառը ջրով և օրական 3-4 անգամ մեկ րոպե սառը կոմպրեսներ դնել: Կատարել այս պրոցեդուրաներն այնքան ժամանակ, մինչև հեմորաիդալ հանգույցներն ամբողջությամբ վերանան:

Գորտնուկների դեպքում

1.      Երկու կիտրոնի կեղևների քերուկը 8 օր թրմել քացախի մեջ, այնուհետև ստացված հեղուկը քսել գորտնուկներին:

2.      Գորտնուկները կարելի է անցավ հեռացնել՝ դրանց ամեն օր օշինդրի թուրմ քսելու դեպքում:

3.      Երբեմն շատ օգտակար է գորտնուկը պարզապես պոկելը: Պրոցեդուրայից հետո վերքին հարկավոր է հալած յուղ դնել:

4.      Գորտնուկը հարկավոր է վառել շիկացած երկաթով, այնուհետև անմիջապես տաք վաննա պատրաստել (ձեռքերի կամ ոտքերի համար):



Նյութի աղբյուրը՝ nmedik.org

Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat