Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստան է մեկնել
PoliticsՀայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստան է մեկնել: Այցը կտեւի երեք օր՝ նոյեմբերի 27-30-ը:
Նախօրեին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Սարգսյանը հաղորդել է, որ Մոսկվայում ծրագրված են հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-ի Միացյալ զորամիավորման մասին միջպետական համաձայնագրի, ինչպես նաեւ 2017 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրում:
Նոյեմբերի 30-ին կայանալու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկումներ են կայանալու եւ ընդունվելու են որոշումներ՝ ուղղված հաագործակցության հետագա ամրապնդմանը, ինտեգրացիոն ներուժի իրացմանը եւ բազմակողմ համագրծակցության ամրապնդմանը:
Այցի ծրագրում ներառված է նաեւ Դոնի Ռոստովում Հարավային ռազմական շրջանի շտաբ այցելություն, բանակցություններ շրջանի զորքերի հրամանատարի հետ, ռազմական շրջան կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառուցվածքին ծանոթություն: