Հայաստանի եւ Մալիի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման ուղիները
PoliticsՆոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության եւ աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առեւտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։
Հայաստանի եւ Մալիի արտգործնախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերին։ Այս համատեքստում Մալիի ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայում տեսանելի է կազմակերպության անդամների համար, ընդգծեց անցյալ տարի Երեւանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Նախարար Դիոպը ներկայացրեց Մալիում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը՝ արժեւորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը: