Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են BBC-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողներին
International newsԹուրքիայում արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ երկու լրագրողի են ձերբակալել` BBC-ի թուրքական ծառայության թղթակից Հատիս Քամերին և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի աշխատակցին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, ձերբակալությունները տեղի են ունեցել Դիարբեքիր և Շիրվան քաղաքներում: Աղբյուրի տվյալներով` լրագրողներին չեն հայտնել ձերբակալման պատճառը:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էր 52-ամյա ֆրանսիացի լրագրող Օլիվյե Բերտրանը, որին ավելի ուշ արտաքսել էին հայրենիք:
Թուրքիայում այս տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի գործով հետաքննության շրջանակներում երկրում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել: Բացի դրանից՝ իշխանությունները շուրջ 100 լրատվական գործակալություն են փակել: