Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խեցգետիններին խորհուրդ է տրվում չարհամարհել մարդկային գործոնը. Նոյեմբերի 27-ի աստղագուշակ

Lifestyle

Խոյ

Խոյերին դժվար կլինի ամբողջությամբ խորասուզվել գործերում՝ խանգարող հանգամանքների պատճառով: Ուղևորությունները և կոնկրետ առիթներով հանդիպումները լավագույն արդյունքը կտան առավոտյան: Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի է ցրվում ուշադրությունը: Անցանկալի են պատասխանատու ֆինանսական գործողությունները: Նոր ծանոթություններին նշանակություն մի՛ տվեք, քանի որ դրանց հեռանկարը կասկածելի է:

Ցուլ

Ցուլերին կարող է դավաճանել իրենց բնատուր գործնականությունը և հիմնավորությունը: Աճում է թեթևամիտ որոշումների, չմտածված ծախսերի, ընդհանուր անկայունության հավանականությունը: Աշխատանքը կարող է անփույթ կատարվել, այդ իսկ պատճառով ձեզ վրա մի՛ վերցրեք առավել պատասխանատու հատվածները և մի՛ վստահեք դրանք քիչ ծանոթ մարդկանց: Հետևե՛ք գրպաններին, պայուսակներին, քսակներին, բաց մի՛ թողեք մեքենայի դռները: Զարգացրե՛ք ձեր ինտուիցիան և դիտունակությունը, պետք եղած դեպքում ճկունորեն փոխե՛ք մարտավարությունը:

Երկվորյակ

Երկվորյակները համարձակորեն կարող են հույսները դնել իրենց գրավչության վրա, սակայն ոչ բոլոր ոլորտներում: Ռազմավարական կարևորություն ունեցող հարցերում չարժե խալտուրա անել կամ երկու ճակատով խաղալ՝ հույս ունենալով, որ ձեր անփությությունը չի նկատվի կամ ձեզ կներեն: Աստղերը խորհուրդ չեն տալիս նման մարտավարություն որդեգրել, այլապես վաղ թե ուշ ձեր սխալ հաշվարկները տխուր հետևանքներ կունենան: Եթե ինչ-որ բան չեք կարողանում, միանգամից խոստովանե՛ք: Ձեր անկեղծությունը հաճելի տպավորություն կթողնի:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում չարհամարհել մարդկային գործոնը: Հենց այն, այլ ոչ նյութական նվաճումներն են այսօր անհրաժեշտ ուշադրության կենտրոնում պահել: Հաջողությունները համեստ կլինեն, եթե ողջ աշխատանքը ձեզ վրա եք կրում և մարդկանց հետ յոլա չեք գնում: Հասե՛ք փոխըմբռնման նրանց հետ, ովքեր ձեզ օգնում են: Հաշտվե՛ք այն մտքին, որ ոչ բոլորն են կիսում ձեր բարոյական համոզմունքները և հոգևոր պահանջները: Այդ հարցում հադուրժողականություն դրսևորե՛ք:

Առյուծ

Առյուծները մտովի արդեն մեկ աստիճան առաջ են, սակայն իրականությունն այլ է: Երազելով ապագայի մասին՝ մի՛ մոռացեք, որ այժմ դեռ ներկայում եք: Ծրագրեր կազմելիս հաշվի առե՛ք հնարավոր փոփոխությունները: Հմայիչ նոր ծանոթներին կարող եք ճանաչել անսպասելի, հետաքրքիր, նույնիսկ կասկածելի կողմերից: Նրանց մի՛ վստահեք ձեր տան բանալիները, մի՛ պատմեք բիզնեսի և ձեր անցյալի մանրամասները: Բացառե՛ք անպետք անկեղծությունը և շփվե՛ք ձեր հաճույքի համար:

Կույս

Կույսերի ծրագրերի, ընտրության և մարտավարության վրա մեծապես ազդում է անձնական համակրանքը: Ուրախ կլինեք անշահախնդիր օգնություն ցուցաբերել նրան, ով ձեզ դուր է գալիս: Աստղերը խորհուրդ չեն տալիս դա անել մշտապես, քանի որ շրջապատը՝ ներառյալ ղեկավարությունը և տնեցիները, կարող են սկսել չարաշահել դա:  Անձնական նոր շփումներում մի՛ շտապեք կրճատել անվտանգ հեռավորությունը, քանի որ մարդը կարող է լինել ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացնում եք: Պատրանքային հոգևոր մտերմությունը կհիասթափեցնի, եթե տրամադրված եք երկար, կայուն և ազնիվ հարաբերությունների:

Կշեռք

Կշեռքներին արտահայտված դրական էներգետիկայով ևս մեկ օր է սպասվում: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է ինտելեկտի և երևակայության վրա: Եթե ազատ րոպե ունեք, կարելի է զբոսնել, հաճույք ստանալ պատահական հանդիպումից: Օգտակար կլինի զբաղվել տարբերակների համեմատությամբ, հավելյալ տեղեկությունների կամ ստեղծագործ գաղափարների փնտրտուքով, որևէ վերլուծական աշխատանքի համար տվյալների նախնական հավաքագրմամբ: Շփումն ավելի լավ կընթանա ազատ ռեժիմով: Հեռվից եկող նորությունները քննադատորեն ընդունե՛ք, դրանք կարող են ճշգրտման կարիք ունենալ:

Կարիճ

Այսօր աստղերը Կարիճներին խորհուրդ չեն տալիս խորասուզվել լուրջ գործերի մեջ. ձեզ հաճախ կշեղեն, կամ ինքներդ երկար ժամանակ չեք կարողանա կենտրոնանալ: Նյարդայնացնող մարդկանց և իրադարձությունների մասին ժամանակավորապես մոռացե՛ք: Ավելի թեթև նայե՛ք ձեր և ուրիշների տարօրինակություններին, քանզի դրանք անձնական հմայքի անբաժանելի մասն են: Մի՛ մոռացեք հումորի զգացման մասին. այն շատ խնդիրներ կլուծի:

Աղեղնավոր

Եթե ցանկանում եք դուր գալ շրջապատին, խիստ և անսասան մի՛ եղեք: Դա հատկապես կարևոր է այն Աղեղնավորների համար, ովքեր հանդես են գալիս իրենց համար դեռ նոր ամպլուայով: Ավելի բարեկիրթ եղե՛ք, բաց եղե՛ք տարբեր զրուցակիցների համար: Հնարավոր է համակրանք զգաք միանգամից երկուսից ավելի մարդկանց նկատմամբ: Այդ դեպքում մի՛ շտապեք ընտրություն կատարել և հետևե՛ք նրանց, ովքեր ավելի շուտ են ձեր ուշադրությունը գրավել: Ծիծաղելի իրադրության մեջ հայտնվելիս՝ մի՛ փորձեք նեղանալ, ցույց տվե՛ք ձեր հումորի զգացումը և թեթև բնավորությունը:

Այծեղջյուր

Այսօր դժվարություններ գրեթե չեք ունենա, եթե հոգեպես ճկուն եք և հեշտությամբ հարմարվում եք առաջարկվող իրադրությանը: Չարժե շատ էներգիա ծախսել երկար ճառերի վրա: Ավելի շատ ժպտացե՛ք մարդկանց, սիրալիր եղե՛ք և կարիք չեք ունենա երկար բացատրել ձեր ցանկությունները: Ցանկացած տիպի պատասխանատու քայլերը թողե՛ք այլ օրվա: Այսօր դրանցից օգուտ չի լինի: Լավագույն դեպքում կարող եք ոչ վատ ժամանակ անցկացնել և հետաքրքիր տպավորություններ ստանալ:

Ջրհոս

Իրադրությունը տրամադրում է հանգստի և ազատ զբաղմունքների: Գերազանց օր է, եթե ցանկանում եք ցրվել կամ վերականգնվել սթրեսից հետո: Ստեղծագործ անձանց և հանրային դեմքերին ավելի հեշտ կլինի գտնել իրենց անհատական ոճը, որը գրավում է շրջապատին: Սերը և փառքը Ջրհոսների համար այսօր բեռ չեն, ընդհակառակը՝ նոր ուժ են հաղորդում: Եթե կարողացել եք հաջողության հասնել, ամրապնդե՛ք ձեր ձեռքբերումը:

Ձկներ

Մինչ ուշ երեկո ձեր ուշադրության կենտրոնում կլինեն նրբին հարցերը, որոնք հաճախ վերլուծության չեն ենթարկվում: Դրանք կարող են լինել փոխհարաբերությունների նրբություններ, էսթետիկ հաճույքներ: Ձեր առօրյա գործերին կօգնի շրջապատի բարյացակամ վերաբերմունքը: Գնահատե՛ք դա և մի՛ մոռացեք վճարել փոխադարձ սիրալիրությամբ: Տանը Ձկների համար այժմ կարևոր է հոգեբանական հարմարավետությունը, այլ ոչ նյութական առատությունը: Չարժե միանձնյա որոշում կայացնել՝ կապված անշարժ գույքի, բնակության վայրի, տան դասավորության և անհատական ոճի ընտրության հետ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference