Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկու ժամ Բաբաջանյանի երգերի հետ

Culture

Ուղիղ այդքան ժամանակ Բաբաջանյան համերգասրահի  կամարների ներքո հնչում էին մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք, ինչպես նշեց համերգավարը, կոմպոզիտորի հոգու և սրտի երգերն էին, և դրանք կապրեն այնքան ժամանակ, որքան մենք կհիշենք Առնո Բաբաջանյանին։

 Միջոցառումն ավանդական էր։ Այն կազմակերպել էր Հայաստանում գործող Ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը՝ «Հարմոնիան»։ Ամեն տարվա նոյեմբերին,  Բաբաջանյանի մահվան ամսին, այդ կենտրոնը կազմակերպում է  յուրահատուկ հուշ-երեկոներ նվիրված անվանի կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը։ Ներկա համերգը թվով 23-րդն էր։

 Յուրահատուկ էր նաև համերգի մասնակիցների կազմը։ Նրանում, մի փոքր բացառությամբ մասնակցում էին նույն «Հարմոնիայի» կողմից կազմակերպվող «Մենք երգում ենք Բաբաջանյանի երգերը» ավանդական մրցույթի հաղթողները՝ հիմնականում տարբեր բուհերի ուսանողներ, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ։

 Համերգը սկսվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Զոլոտովայիներածական խոսքով։ Բանախոսը հակիրճ վերլուծեց Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով նրա՝ որպես կոմպոզիտորի, դաշնակահարի գործունեությանը։ Պրոֆեսոր Զոլոտովան, մեջ բերելով ժամանակի մի շարք խոշորագույն երաժիշտների՝ կոմպոզիտորների, դաշնակահարների, երգիչների կարծիքները Առնո Բաբաջանյանի մասին, վստահորեն այն համոզմունքը հայտնեց, որ Բաբաջանյանը վառ անհատականություն էր և խոր հետք է թողել 20-րդ դարի երաժշտության պատմության մեջ։ Նա, հիրավի,  ըստ արժանվույն համաժողովրդական սեր էր վայելում։

Մեր մեծ հայրենակցի երգերը հնչում էին թե հայերեն, թե ռուսերեն։ Համերգի նախերգանքում հնչեց Առնո Բաբաջանյանին խմբերգերից մեկը, որը մեծ հուզականությամբ կատարեց Երևանի պետական համալսարանի երգչախումբը։

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներ Գոռ Հովհաննիսյանի, Հենրիխ Խաչատրյանի, Սեդա Հակոբյանի կատարմամբ մատուցվեցին «Չքնաղ երազ», «Հպարտություն», «Զղջում» երգերը։

Ասել, թե «Նոկտյուրնը»՝ մեծ կոմպոզիտորի կարապի երգը, ոչ ոքի անտարբեր չի թողնում, կնշանակի ոչինչ չասել։ Այս անգամ էլ այդ մեղեդին հանդիսատեսը լսեց քար լռությամբ, ապա դահլիճը թնդաց ծափերից։ Եվ դրանց «մեղավորը» Սևակ Մուսախանյանն էր։

 Հետևյալ կատարողին ոչ միայն երկար ժամանակ թույլ չէին տալիս իջնել բեմից, այլ այնքան ծաղիկներ ու նվերներ տվեցին, որ հուզված երգչուհին չգիտեր ինչպես պահել ծաղկեփնջերն ու նվերները։ Այդ պատվին արժանացավ համերգի ամենաերիտասարդ մասնակից Անժելա Ալբերտյանը, ով հազիվ տասը տարեկան լիներ։ Այդ փոքրիկ աղջնակը, որ սովորում է Տիգրան Չուխաջյանի անվան դպրոցում, կատարեց «Ազգ փառապանծ» երգը։                                                                                 & nbsp;                                                                                              

Այդ աղջնակին փոխարինեց Աննա Միսակյանը, որը նույն դպրոցի աշակերտուհի էր։ Նա ևս իր կատարած «Կամուրջներ» երգի համար արժանացավ ջերմ ծափողջույնների։

Կոմպոզիտորի երգերը կատարեցին նաև Պետհամալսարանի ուսանողուհիներ Արևիկ Պրազյանը, Մարիցա  Տիլիկյանը, Կոնսերվատորիայի ուսանողներ Անի Միքայելյանը, Տիգրան Գրիգորյանը, Արթուր Աղաջանովը, Արտակ Բարսեղյանը, Սլավոնական համալսարանի ուսանողուհիներ Անիտա Ամիրխանյանը, Սոֆյա Գրիգորյանը, այլոք։

Համերգը եզրափակեց միջազգային մրցույթների և Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Արսեն Ստեփանյանը։ Նա կատարեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը»։ Դա այն երգն է, որով սկսվել է Առնո Բաբաջանյանի երգահանության փուլը։ «Առաջին սիրո երգը» ֆիլմի երաժշտությունը Ղազարոս Սարյանինն է։ Իսկ Բաբաջանյանն այդ ֆիլմում հնչած երգերի հեղինակն է։ Նրա՝ որպես երգահանի նորամուտը բավականին շռնդալից էր։

 Ողջ երեկոյի ընթացքում երգիչներին նվագակցում էր Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։

Վերջում «Հարմոնիայի» նախագահ Աիդա Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել են այս հուշ-համերգը կազմակերպելու գործը։

 

Լևոն Ազրոյան                                                                                                                             

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025