Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները

Society

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆիկ Կրպեյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքա նշանով։ Ռաֆիկն այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, որտեղ ստանում է փրկարարի մասնագիտություն։ Այժմ նա երրորդ կուրսում է և սովորում է անվճար համակարգում։ Իր առաջնային նպատակներից է, որ ավարտի ուսումն ու իր մասնագիտությամբ աշխատի։ «Երազանքներ չունեմ, ավելի շուտ նպատակներ են, որոնք աշխատում եմ իրագործել»,- ասում է մեր պատմության հերոսը։

Ռաֆիկ Կրպեյանը նաև սիրում է սպորտով զբաղվել։ Ասում է, որ մինչև բանակ գնալը պարապել է ըմբշամարտ. «Մրցումների եմ մասնակցել, զբաղեցրել եմ առաջին, երկրորդ տեղերը: Մրցումներն եղել են Հայաստանի տարածքում, արտերկրում չեմ մասնակցել»։ 2014 թվականից նա զորակոչվել է ժամկետային ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրում՝ տանկային զորամասում, հետո՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Մարտակերտում։ Ասում է, երբ իմացել է, որ Ղարաբաղ է գնալու, առաջինը, որ մտքով անցել է՝ դիրքերն են եղել. «Մտածեցի՝ դիրքերում եմ լինելու։ Իմ կարծիքով, ծառայությ ունն անիմաստ կլիներ առանց դիրքեր գնալու»։

Այդ խոսքերը լսելուց հետո խնդրեցի, որ պատմի քառօրյա պատերազմի մասին։ Ասում է, որ հենց առաջին օրից եղել է Թալիշում։ «Ապրիլի 2-ին մենք ճաշարանից դուրս եկանք, պատրաստվում էինք հերթափոխի, իսկ հետո շարային ստուգատես պիտի լիներ։ Այդ ժամանակ հրամանատարը տագնապ հայտարարեց, և ընդհանուր զորամասն առաջ շարժվեց։ Դրանից հետո մեր հրամանատարը երկու տանկ հանեց հակառակորդի դեմ, մեկը՝ իմը։ Առաջացանք դեպի Թալիշ գյուղը»,- պատմում է Կրպեյանը։ Վերհիշելով ապրիլյան այդ օրերը՝ նա ասում է, երբ արդեն գյուղում են եղել, սկսել են իրենց ուղղությամբ կրա կել հենց գյուղի միջից։ Ապրիլի 3-ին ետ են գնացել ու, թշնամու գրաված դիրքերը ետ վերցնելով, առաջ են շարժվել մինչև վերջին դիրքը՝ 162-րդը։ «Դրանից հետո երկու ամիս ու կես մնացինք դիրքերում ու հետո ետ իջանք գյուղ, երբ արդեն հրադադար էր հաստատվել։ Մեր գումարտակի հրամանատարի ու դիվիզիայի մարտական գծով տեղակալի հետ ապրիլի 3-ին մոտավորապես ժամը 5-ի սահմաններում մի տանկ խփեցինք։ Նրանք նկատել էին տանկը։ Հրամանատարը ցույց տվեց մեզ, հետո մեր տանկը գործի գցեցինք, առաջ գնացինք ու խոցեցինք հակառակորդի տանկը։

Խոսակցության ընթացքում Ռաֆիկն ասում է, որ տանկիստը երեք րոպեի կյանք ունի ։ Հարցնում եմ, թե ինչ նկատի ունի: Ասում է՝ երբ տեսնում ես թիրախը՝ հակառակորդի տանկը, որը պետք է ոչնչացնել, կրակում ու վրիպում ես, վերալիցքավորելու ժամանակահատվածը ամենաշատը երեք րոպե է տևում: Այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել, կարող են քեզ խփել: Եվ հենց դա է պատճառը, որ տանկիստը երեք րոպեի կյանք ունի։ «Այդ ընթացքում մտածում էինք, որ ցանկացած ժամանակ այդ երեք րոպեն կարող է սպառվել, բայց այդպես էլ չսպառվեց, հաղթահարեցինք այդ րոպեները»: Ասում եմ. «Իսկ ի՞նչ է իք մտածում այդ պահին տանկի մեջ »: Պատասխանում է. «Դե, տանկի մեջ երեք ընդհանրապես հոգի են լինում, մենք էլ ընկերներով մեկս մյուսիս սիրտ էինք տալիս։ Տանկում, բացի ինձնից, նաև Խաչատրյան Գևորգն ու Սահակյան Սամվելն էին։ Միմյանց հետ անընդհատ մեր ընտանիքներից էինք խոսում, դա շատ օգնեց։ Այսինքն՝ անընդհատ մտածել ենք, որ Աստծո կամքով ողջ և առողջ վերադառնանք մեր ծնողների մոտ»։ Հարցին, թե իր կարծիքով այդ ո՞ր ուժն է փրկել նրան, պատասխանում է, թե իրենք մտածել են, որ ամեն ինչ նորմալ կվերջանա։ «Եթե հակիրճ լինեմ՝ ծնողների հանդեպ սերն ու կարոտն է ե ղել այն ուժը, որ մեզ փրկել է»,- նշեց Ռաֆիկը։ Հավելեց նաև, որ, այդ ամենից բացի, իր բախտը նույնպես բերել է, որ ողջ է մնացել և շատ մեծ դերակատարում է ունեցել իրենց հրամանատար Կարեն Ջալավյանը. «Միշտ մեր կողքին էր հրամանատարը։ Իր շնորհիվ էր, որ այդքան բանի հասանք»։

 Հերոս տանկիստն ասում է, որ հարկ եղած դեպքում անպայման նորից կգնա դիրքեր՝ պաշտպանելու մեր հողը։ Հետո հարցնում եմ՝ արդյոք ինքն իրեն հերոս համարո՞ւմ է: Ռաֆիկը համեստորեն լռում է։ Դրա փոխարեն նա բացատրում է, թե ովքեր են իր համար հերոսները. «Հերոսներ են այն մարդիկ, ովքեր գիտակցել են, որ տվյալ քայլն անելու դեպքում իրենք կզոհվեն, բայց, այնուամենայնիվ, արել են այդ քայլը։ Հերոսներ են նրանք, ովքեր չեն վախեցել, հասկանալով վտանգը՝ մահվանն ընդառաջ են գնացել ու պաշտպանել հայրենիքը, ընտանիքը, ընկերներին»։

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation