Արփինե Հովհաննիսյանը՝ նախագահի խոստումի մասին
PoliticsԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խոսելով ՀՀԿ ԳՄ անդամ դառնալու մասին, նշեց, որ դա բարձր պատասխանատվություն է:
Դիտարկմանը, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին խոստացավ, որ հետագայում կշարունակի պաշտոնավարել եւ արդյո՞ք Ձեզ հետագա պաշտոնավարման հետ կապված խստումներ տրվել են, նախարարը պատասխանեց. «Իհարկե ո՛չ: Ընդհանրապես, ես կարծում եմ՝ որեւէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստումն ձեւակերպումն ինքնին կոռեկտ չէ, որ այդպիսին բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը՝ վարչապետի հետ կապված, կառավարությանը կամ վարչապետին տրված վստահության քվեն է՝ նաեւ հետգայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որը այս կառավարությունը վերցրել է իր վրա»:
Հարցին, թե կարծիք կա, որ կառավարության անկուսակցականների ՀՀԿ-ական դառնալը հեղինակազրկեց նրանց, Հովհաննիսյանն արձագանքեց, որ կուսակցկան դառնալը յուրաքանչյուրի որոշելիքն է.«Մեկնաբանությունները ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Բայց այլ հարց է այն, թե մարդը, որն անադամկցել է կուսակցությանը, կիսում է այդ տեսակետը, թե ոչ»,-ասաց նախարարը: