Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ֆինանսական միջոցների սղությունը առկա է, սակայն օրենքը ամրագրում է պետական ֆինանսավորման չափը. Ա. Հովհաննիսյան

Politics

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին հարցը: Ըստ նախատեսված փոփոխության` կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա հարյուր հիմնադիր, իսկ գրանցումից վեց ամիս անց` 1000 անդամ: Գրանցումից 6 ամիս անց կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա Հայաստանի ամբողջ տարածքում: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ, եթե գրանցման պահին կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, օրինակ՝ կանոնադրության մեջ կարող է լինել սահմանադրական կարգի բռնի տապալման պահանջ, ապա գրանցումը մերժվում է: Մեկ այլ փոփոխություն` կուսակցությունների՝ երկու տարին մեկ համագումար անցկացնելու պարտադիր պահանջը ենթակա է փոփոխության: Նախարարը նշեց, որ պատրաստ է լսել ու քննարկել առաջարկություններ:

Արդարադատության նախարարին փոփոխությունների վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով նշեց՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու քաղաքական կուսակցությունները: Սակայն, ակնհայտ է նաեւ, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր, քանի որ միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ` նաեւ իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է:

Ա. Վարդանյանը հետաքրքրվեց, թե երբ է անդրադարձ լինելու այն հացին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, եւ նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, իսկապես կարողանան իրենց հարմարավետ զգալ եւ նվազագույն պահանջները հոգալ տարածքներում:

«Քաղաքական համակարգի կայացման համար անհրաժեշտ է, որ հանրության հետ աշխատանք տարվի, համապատասխան ուղղությամբ կուսակցության գաղափարները տարածվեն, մեկ օրում հազարավորները չանդամագրվեն: Կան կայացած երկրներ, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կուսակցությունների հիմնադրամներ ունենալ, հիմնադրամներ, որոնք չեն ղեկավարվում կուսակցությունների կողմից, բայց այդ հիմնադրամների առաքելությունը աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ գաղափարախոսությունը բնակչության շրջանում տարածելն է, եւ նրանք դարձյալ օգտվում են պետական աջակցությունից, այլապես, եթե ուզում ենք իսկապես պառլամենտական կայացած համակարգ ունենալ, ապա այս հարցերին մենք պետք է անդրադառնանք, որքան էլ պետական միջոցները սուղ են, ու դժվար է այդ մասին մտածել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Արդարադատության նախարարը, պատասխանելով հարցին, նշեց. «Հանձնաժողովում քննարկման ժամանակ հնչել են հարցեր` ֆինանսավորման հետ կապված: Իրավացի եք, ֆինանսական միջոցների սղությունը առկա է, սակայն օրենքը ամրագրում է պետական ֆինանսավորման չափը: Ինձ հետաքրքիր կլինեն կուսակցական գործիչների, պատգամավորների ու ՀԿ-ների առաջարկները: Հարցն այն է, որ կուսակցությունները ոչ թե մեխանիկորեն ստանան այն ֆինանսավորումը, որը սահմանված է, այլ կուսակցությունը պետք է բավարարի որոշակի հստակ չափանիշների եւ միայն այդ դեպքում կֆինանսավորվի, որը կլինի տարբերակված: Հստակ տարբերակում պետք է մտցվի` կուսակցության գործունակության եւ քաղաքական դաշտում նրա դերակատարման հետ կապված, որից հետո պետական ֆինանսավորում կտրվի: Հիմնադրամների հետ կապված` քննարկվում են առաջարկներ, մոդելներ, եւ այս պահին չեմ կարող տալ դրական կամ բացասական պատասխան»,- ասաց նախարարը:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia