Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՔԾ ծառայողների աշխատավարձով հնարավոր է ապրել ու արարել` չմտնելով անօրինական որևէ գործարքի մեջ. Վահրամ Շահինյան

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից, հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը շնորհավորել է Ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ առաջադրված բարդ, ինչպես նաև պատասխանատու խնդիրների իրականացման գործում:

Վահրամ Շահինյանը ելույթում շեշտել է, որ մասնագիտական տոնը նշելու ամեն մի առիթ դրա հասցեատիրոջն ուղղված լրացուցիչ հնարավորություն է վերաիմաստավորելու իր գործառույթային առաքելությունը, ի մի բերելու ծանր ու դժվար աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու արդյունավետորեն շտկել դրանք:

«Անհամեստություն չեմ համարի, եթե նշեմ, որ վերջին տարիների ընթացքում անհամեմատ աճել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակությունը ոչ միայն երկրի իրավապահ մարմինների ու պետական մյուս կառույցների, այլև հասարակության ու անհատ քաղաքացիների շրջանում:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճը ուղիղ կապված է շուրջ երեքուկես տարի ներդրված հակակոռուպցիոն ռազմավարության հետ: Այս մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ և բազմիցս ու բարձրաձայն կրկնելու եմ, որ այսօր երկրի պետական քիչ կառույցներ կար ող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այդքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում:

Մենք մեր հավատով, վարքագծով ու կենսակերպով ապացուցել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների աշխատավարձով հնարավոր է ապրել ու արարել` չմտնելով անօրինական որևէ գործարքի մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակության աճի մյուս ապացույցը մեր քաղաքացիների տարեցտարի աճող հազարավոր դիմում-բողոքներն են, որոնցում մարդիկ խնդրում են նույն գործառույթներն իրականացնող այս կամ այն մարմնի վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների միջոցով իրականացնել իրենց կամ իրենց հարազատների վերաբերյալ քննվող քրեական գործերը: Այդ դիմումներում բազմաթիվ են մեր ծառայության գործառույթներից չբխող կենցաղային բնույթի ամենատարբեր հարցերից մինչև պետական այս կամ այն կառույցի կողմից իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքները»,- նշել է Վահրամ Շահնիյանը:

Հատուկ քննչական ծառայության պետն ընդգծել է, որ Ծառայության՝ որպես պետական կառույցի դերակատարության կարևորության վկայությունն է նաև կարծիքի ու առաջարկությունների համար իրավական ամենատարբեր փաստաթղթերի նախագծերը Ծառայությանն ուղարկելու. առավել բարդ, բազմադրվագ, և ինչո՞ւ չէ աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հատկապես մեզ հանձնարարելու փաստերը:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ծառայության հետ սերտորեն համագործակցում են միջազգային ամենատարբեր կազմակերպություններ, որ շուրջ մեկ տասնյակից ավելի երկրների դեսպաններ ու մեծ ճանաչում ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին մեկ տարում, այցելել են մեր կառույց և ցանկություն հայտնել համագործակցության կամուրջ ստեղծել իրենց պետությունների համանման գերատեսչությունների հետ: Անշուշտ, մեր կառույցի առավել կարևորումը չէ՞, որ հնարավորություն է տալիս մեր մասնագետներին ընդգրկվե լ թե՛ ներպետական և թե՛ մեր պետությունը արտաքին աշխարհին ներկայացնող ամենատարբեր հեղինակավոր հանձնաժողովների կազմում»,- փաստել է Վահրամ Շահինյանը:

Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ ճանաչվածությունը իր հետ բերում է նաև մեծ պատասխանատվություն: Ժամանակը խիստ պահանջներ է ներկայացնում հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: «Մենք մեր պրոֆեսիոնալիզմով ու բարոյական հատկանիշներով միշտ պետք է տարբերվենք մյուսներից, ավելին, պետք է միշտ պատրաստ լինենք համընթաց գնալ ժամանակի հետ: Կարծում եմ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում խիստ կարևորվում է մասնագիտական պատշաճ գիտելիքներով օժտված ժամանակակից քննիչի դերը:

Այսօր մեր պետությունն ու հասարակությունը ցանկանում են ստանալ առավել որակյալ քննչական ծառայություն, ընդունակ՝ հարգելու օրենքը, մարդու իրավունքների հանրաճանաչ նորմերը: Տոնական այս օրը ընդունված է խոսել հատկապես ձեռքբերումներից և այս առումով պետք է նշեմ, որ շատ բան արդե՛ն արվել է, սակայն մեզ դեռ տևական ու քրտնաջան աշխատանք է սպասվում քննչական աշխատանքի կազմակերպման ուղիները, ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ժամանակի պահանջներին համահունչ քննչական աշխատանքն առավել արդիական ու դինամիկ դարձնելու համար:

Իրատեսորեն արժևորելով Ծառայության ձեռքբերումները՝ հիշարժան օրվա առիթով ուզում եմ, հատկապես շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարին՝ Հանրապետության Նախագահին, Ծառայությանն ու աշխատակիցներին հուզող բոլոր հարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու ջերմ վերաբերմունքի, այն աջակցության համար, որ նպաստել է մեր առջև դրված հիմնարար խնդիրների արդյունավետ լուծմանն ու կենսագործմանը»,- ընդգծել է Շահինյանն ու կարևորելով գործընկեր ուժային կառույցների հետ տարվող ակտիվ համագործակցությունը՝ նշել է. «Ուզում եմ շնորհակա լություն հայտնել հանրապետության դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերներին, քանզի մեր շատ ձեռքբերումները չէին լինի, եթե չլիներ նրանց հետ փոխադարձ ու արդյունավետ համագործակցությունը»:

Ելույթով հանդես են եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ Մուշեղ Բաբայանը և Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության մի շարք քննիչներ, Ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ելույթով հանդես եկած ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը նշել է. «Քիչ կառույցներ կան, որ իրենց անվանման մեջ կրում են «հատուկ» եզրույթը, որը որքան առանձնացնող է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Ցանկանում եմ, որ «հատուկ» եզրույթի կիրառումը վերաբերի ոչ միայն ձեր կառույցի անվանմանը, այլև հաջողություններին, ձեռքբերումներին, նվաճումներին»: Վերջինս ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրերը, որոնց համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ Ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության մայոր Գարեգին Բեգոյանը պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով:

Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes