Լոնդոնի փողոցներն սկսել է պարեկել հակաահաբեկչական ոստիկանությունը
International newsԼոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներն սկսել Է պարեկել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցները, սակայն դա կապված չԷ որեւԷ կոնկրետ սպառնալիքի հետ:
Այդ մասին հայտնել Է Լոնդոնի քաղաքապետարանը:
«Մենք վստահ ենք, որ մեր արտակարգ ծառայությունները հիանալի կերպով գլուխ են հանում իրենց խնդիրներից: Սակայն մենք չպետք Է հանգստանանք, ուստի ոստիկանության աշխատակիցները կօգնեն հանցագործությունները բացահայտել առավել խտբնակ շրջաններում:
Հնարավոր ահաբեկչական գործողություններին պատրաստ լինելու նման մարտավարությունն իրականացվում Է քաղաքապետի կողմից»,- ասված Է քաղաքապետի՝ հանցավորության դեմ պայքարի հարցերով տեղակալ Սոֆի Լինդենի հայտարարության մեջ:
Առաջին շրջանները, որտեղ հայտնվել են հակաահաբեկչական պարեկախմբերը, դարձել են Լամբեթը եւ Ուոնդսվորթը մայրաքաղաքի հարավում: Առաջիկա ամիսներին նույնպիսի պարեկախմբեր կհայտնվեն նաեւ քաղաքի մյուս մասերում: Դրա հետ մեկտեղ պարեկմանը գործի կդրվեն ծառայողական շներ եւ տարբեր հատուկ միջոցներ, այդ թվում՝ կատերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: