Նիդերլանդներն ու Բելգիան տարածքներ կփոխանակեն
International newsՆիդերլանդներն ու Բելգիան ստորագրել են երկրների սահմանի արանքում գտնվող տարածքի մասերի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր, հաղորդում է Korrespondent-ը` հղում անելով Նիդերլանդների ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Նիդերլանդներին պատկանող տարածքի մի մասը կանցնի Բելգիային, և հակառակը: Խոսքը գնում է երկրները բաժանող Մաաս գետի մոտակայքում գտնվող տարածքների մասին: 1960-80 թվականներին իրականացված ինժեներական աշխատանքների արդյունքում մի քանի կղզի է գոյացել, որոնցից մեկը դարձել է բելգիական, սակայն դժվարամատչելի է եղել Բելգիայի տարածքից: Իրավապահները կարողացել են կղզի հասնել միայն նավակներով կամ Նիդերլանդների իշխանությունների հատուկ թույլտվությամբ, ինչի հետևանքով կղզում վատթարացել է հանցագործության իրավիճակը:
Նշվում է, որ Նիդերլանդներում սպասվում է, որ համաձայնագրի ստորագրումով կավարտվեն անհարմարությունները, և իրավիճակը կկարգավորվի: Բելգիան իր հերթին կստանա ջրարգելակը շրջապատող մի փոքր հողամաս: Այժմ Նիդերլանդների ու Բելգիայի խորհրդարանները պետք է հաստատեն տարածքների փոխանակումը: