Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Արաբական ծոցի երկրների զբոսաշրջիկները

Society

  Զբոսաշրջության նպատակով  2016 թվականի  հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969 հազար 010 զբոսաշրջիկ, կամ 2015 թ. նույն  ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացմանև ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավորպաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճը հիմնականում պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Ճապոնիայից, Նիդերլանդներից, Ֆիլիպիններից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես Ավստրիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսպանիայից, Դանիայից, Գերմանիայից այցելությունների քանակով: «Առկա վիճակագրությունը լավատեսության հույս է ներշնչում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և այն, որ ընդլայնվել է այցելությունների աշխարհագրությունը»,-ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ  նեկայումս Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Արաբական ծոցի, հեռավորարևելյան, ինչպես նաև լատինամերիկյան երկրները։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հաշվի առնելով վերջին տարիների զբոսաշրջային այցելությունների աճի դինամիկան և 2017 թվականի զբոսաշրջությանն աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կարելի է ենթադրել, որ 2017 թվականի տարեկան աճը կկազմի 5%: «Միաժամանակ, եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա հետ, կարելի է ասել, որ ըստ վիճակագրական տվյալների, 2015 թ. նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունները նվազել էին 0.2%-ով: Ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից այցելությունների նվազմամբ` համապատասխանաբար 6 և 11 %-ով (ընդհանուր՝ շուրջ 60000-ով): 2015 թ. 9 ամիսների տվյալներով ՌԴ-ից արտագնա զբոսաշրջիկների թիվը 2014 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 31%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային տնտեսական խնդիրներով»,-ասաց նա:

Հիմնվելով այն փաստի վրա, որ մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` հարուստ պատմամշակութային ժառանգություն, անաղարտ բնություն, հյուրասիրության հարուստ ավանդույթ, կարելի է ասել, որ Հայաստանը միշտ էլ մեծ ներուժ է ունեցել օտարերկրյա հյուրերի համար սիրված և հաճախ այցելվող վայր լինելու համար:

Զեյթունցյանի խոսքով`պատմական և մշակութային ժառանգությունը, Հայաստանի հարուստ բնությունն արդեն ինքնին ձգող գործոն են հանդիսանում հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր առաջին անգամ են այցելում մեր երկիր: «Հայաստան այցելած զբոսաշրջիկին գրավում են հյուրասիրությամբ ու հյուրընկալությամբ օժտված ժողովուրդն ու հարուստ պատմամշակութային ժառանգությունը և անվտանգ  երկիր լինելու փաստը: Բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, զբոսաշրջիկներին առաջարկում են տարբեր ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ, փառատոնն եր, ինչը նույնպես հետաքրքրական է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են այստեղ հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:

 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation