Հովհաննես Սահակյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ- օրենքի նախագիծը
PoliticsԽորհրդարանը քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ այս տարվա հունվարից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է ԱԺ նոր կանոնակարգ-օրենքը: «Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը մինչև հանձնաժողովում քննարկելը մենք քննարկել ենք մեր գործընկեր պատգամավորն երի հետ, ովքեր ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց մի մասն ընդունվել և ներառվել է նախագծում: Այս նախագծի մշակման համար որպես հայեցակարգ մենք ընդունել ենք նոր Սահմանադրության դրույթները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Պատգամավորը ներկայացրեց մի քանի կարևոր դրույթներ, որոնք նշված են նախագծում: Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ պատգամավորներին ամենաշատը հետաքրքրող դրույթը նստաշրջանների և հերթական նիստերի ժամանակացույցն է: «Մենք պատկերացրել ենք, որ պետք է մեր նիստերը շարունակենք քառօրյա ձևաչափով, սակայն երկուշաբթի օրերը մենք սահմանել ենք Ազգային ժողովի խորհրդի նիստերի օր: Այդ օրը խորհուրդը սահմանում է հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո հաջորդ օրն առավոտյան ժամը 10:00-ից սկսվում են մեր աշխատանքները մինչև երեկոյան 18:00-ն: Նիստերը կարող եÕ ¶ շարունակվել մինչև օրակարգի սպառումը: Մենք փորձում ենք կիրառել այս ճկուն համակարգը, որպեսզի նախագծերի կուտակումներ չունենանք, չլինեն չսպառված հարցեր, պատգամավորներին հնարավորություն տանք, որպեսզի իրացնեն իրենց օրենսդրական նախաձեռնությունները»,- նշեց Սահակյանը:
Հովհաննես Սահակյանը բացատրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնելու Ազգային ժողովի խորհուրդը: Նա ընդգծեց, այդ կոլեգիալ մարմինը կազմված է լինելու հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներից, Ազգային ժողովի նախագահից և տեղակալներից: «Հիմա այն հարցերը, որ մենք քննարկել ենք ուրբաթ օրերին՝ օրակարգը հաստատելու հետ կապված, թողնվել են միայն Ազգային ժողովի նախագահի հայեցողությանը, իսկ այս դեպքում որոշումները կընդունվեն կոլեգիալ եղանակով՝ խորհրդի որոշմամբ»,- պարզաբանեց Հովհաննես Սահակյանը: