ԻՊ-ը ստանձնել է Օհայոյի համալսարանում իրականացված հարձակման պատասխանատվությունը
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանի մոտ նախօրեին իրականացված հարձակման պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում է Haaretz-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` հարձակում իրականացնողը Սոմալիում ծնված 18-ամյա ուսանող Աբդուլ Ռազաք Ալի Արթանն է եղել, ով ԱՄՆ-ում բնակվելու օրինական թույլտվություն է ունեցել:
Սոմալիի քաղաքացին նախ իր մեքենայով ընթացել էր մի խումբ անցորդների ուղղությամբ, ապա դուրս եկել մեքենայից և մսագործի դանակով հարձակվել մարդկանց վրա` նախքան նրան վնասազերծել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նախքան հարձակումն իրականացնելը Արթանը Facebook-ում մեղադրական գրառում էր կատարել մուսուլմանական երկրներում ԱՄՆ-ի միջամտության մասին և զգուշացրել. «Եթե ցանկանում եք, որ մենք` մուսուլմաններս, դադարեցնենք հարձակումները միայնակ գայլերի պես, ապա խաղաղություն հաստատեք ԻՊ-ի հետ»:
Միջադեպի հետևանքով տուժել է 9 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: