Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Տղաներ, որ ելան մարտի». Կարողացանք մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ. Սամվել Սահակյան

Society

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Սամվել Սահակյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։  

Սամվելը զրույցն սկսում է իր հորեղբոր մասին պատմությամբ, ով մասնակից է եղել արցախյան պատերազմին: «Ես Արցախյան հերոսամարտերում քաջի մահով ընկած հորեղբորս անունն եմ կրում՝ Սամվել Սահակյան։ 1992 թվականին նա 16 տարեկանում կամավոր մարտի էր մեկնել։ Մեկնել էր կռվելու և հաղթելու, բայց ավաղ․․․ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, ես անձնական վրեժ ունեի... Պատիվ ունեմ այս անունը կրելու: Հպարտանում եմ իմ հորեղբոր քայլով։ Ամեն արկ կրակելուց նրա դիմագիծն էր աչքիս առաջ գալիս»,- հպարտությամբ պատմում է նա:  

Ապրիլյան պատերազմը Սամվելի համար սպասված էր. «Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:  

Հասնելով Թալիշ, տեսնելով գյուղի վիճակը, նրա խոսքով, մի տեսակ իր տանկն էլ է ուժ հավաքել: Սկսել է կրակել տարբեր ուղղություններով։ Սամվելը հակառակորդի առաջին տանկը խոցել է շարժման մեջ:«Արագ դեմ դիմաց դեպի գյուղն էր իջնում։ Ճիշտ է` մինչ այդ կենդանի ուժի զգալի կորուստներ էի պատճառել հակառակորդին, բայց տանկի պայթյունից ավելի ոգևորվեցի։ Ինձ համար կապ չուներ` դիմացիս մարդ է, տանկ, թե ավելի հզոր զինատեսակ։ Իմ անունն ինձ ուժ էր տալիս։ Ավելի ու ավելի էի չարանում առաջ գնալով։ Դիրքերն ազատագրելուց մի տանկ էլ ճանապարհիս հանդիպեց, դա նույնպես խոցեցի ու չվրիպեցի, քանի որ իմ արկերը երբեք չեն վրիպել․․․ Ես վստահ էի իմ ուժերի վրա։ Տանկիստ էի, ավագ նշանառու օպերատոր, մատներիցս 3 ընտանիքի ճրագ էր կախված, վարորդինս՝ Գևորգ Խաչատրյանինը, առաջին հրամանատարինս՝ Ռաֆիկ Կրպեյանինը, և հետո հրամանատարս փոխվեց, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանինը:  Սիմոնյանը ամենավտանգավոր դիրքում էր հրամանատար եղել, բայց հպարտ էի, որ նրանք վստահում էին իմ ուժերին, եւ երեքիս կյանքն էր իմ ձերքերում, չվրիպեցի․․․․ կարողացանք կռվել թշնամու դեմ, մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ»,- ոգևորությամբ պատմում է Սամվելը:

Ասում եմ, իսկ քո կարծիքով, ի՞նչն է քեզ ուժ տվել, որ փրկվել ես այդ բարդ ու դժվար իրավիճակներում, պատասխանում է, որ այդ ժամանակ միակ ուժը իր անունն է եղել. «Նա ինձ ուժ տվեց, որ կռվեմ ոչ թե թշնամու, այլ կռիվ տամ կյանքի ու մահվան հետ»:


Սամվելին հարցնում եմ, ում է հերոս համարում և ի՞նչ է զգում, երբ իրեն հերոս են անվանում, ասում է, թե հպարտանում է, որ հերոս են ասում, բայց երբեմն էլ ջղայնանում է։ «Հերոսները նրանք են, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, կռվել են մինչև վերջ։ Իհարկե, կան նաև կենդանի հերոսներ, որոնք ուս ուսի են տվել, կռվել են։ Մենք չենք առաջնորդվել մի մտքով` գնալ, կռվել, մեռնել հանուն հայրենիքի։ Մենք ասում էինք կռվել, հաղթել և ապրել մեր հայրենիքում։ Հերոս են, իհարկե, ինձ հետ կռված ցանկացած մարդ, ով իր մի փամփուշտով պահել է մեր դիրքերը։ Հերոս է Մասիս Ա վանեսյանը, Կարեն Ջալավյանը, Անդրանիկ Սիմոնյանը, որոնք ուսուցանել են մեզ, սովորեցրել դիպուկ կրակել»,- շեշտում է Սամվելը:

Խոսակցության ընթացքում նա նաև հիշատակեց իր ընկերներին, ովքեր դեռ ծառայում են և ասաց. «Ընկերներ ունեմ ծառայող, որոնք դեռ պաշտպանում են մեր անդորրը՝ Դավիթը` Հակոբյան, Աշոտը` Քարամյան։ Երկուսն էլ հզոր տղերք են, վստահելի, այնքան վստահելի, որ բոլորիս քունն ենք վստահել նրանց։ Մաղթում եմ նրանց անփորձանք ծառայություն»:

Այս ամենից հետո հետաքրքրվում եմ, թե այժմ ինչով է զբաղվում և ինչով է զբաղվել մինչև բանակ զորակոչվելը, ասում է. «Մինչև բանակս սովորել եմ Քաջարանում։ Աշխատել եմ, որպես համակարգիչների օպերատոր։ Այժմ չեմ սովորում։ Զորակոչվելուց առաջ զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով՝ մասնակցել մրցումների։ Բանակից հետո չեմ աշխատում, հանգստանում եմ դեռ»:

Խնդրում եմ, որ պատմի, թե ինչ է փոխվել իր կյանքում, ինչ երազանքներ ունի։ Ասում է, որ բանակից հետո ամեն ինչ է փոխվել իր կյանքում՝ նպատակները, մտածելակերպը: Բայց երազանքներ չունի, ասում է, թե չի սիրում երազել, ունենում է նպատակներ, և հասնում դրանց։

Լիլիթ Դեմուրյան

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation