Մեքսիկայում արթնացել Է Պոպոկատեպետլ հրաբուխը
International newsՊոպոկատեպետլ հրաբուխը, որը գտնվում Է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մերձակայքում, ակտիվության նոր նշաններ Է դրսեւորել, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BFMTV-ին:
Հրաբխի խառնարանից մոխրի արտանետում Է տեղի ունեցել: Հրաբխային տեղումները ծածկել են Պուեբլա օդանավակայանի՝ կարեւորությամբ տեղի երկրորդ օդային նավահանգստի թռիչքավայրԷջքային գոտին ու տարածքը: Մի քանի ժամվա ընթացքում այն փակվել Է: Իշխանությունները հորդորել են բնակչությանը եւ զբոսաշրջիկներին չմոտենալ հրաբխին:
Պոպոկատեպետլ անվանումը ացտեկների լեզվով նշանակում Է «Ծխացող լեռ»: Ծովի մակերեւույթից հրաբխի բարձրությունը 5452 մետր Է: Նրա շուրջը տեղավորված Է Պուեբլա ագլոմերացիան, որտեղ ապրում Է մոտավորապես 20 մլն մարդ:-