Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի հաջորդ տարի
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ 2017 թվականի ամռան սկզբին երկրում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Reuters-ի հաղորդմամբ` Թուրքիայի նոր սահմանադրության նախագիծը խորհրդարան կմտցվի հաջորդ շաբաթ:
Յըլդըրըմն ավելացրել է, որ նոր սահմանադրության նախագիծը, ի տարբերություն գործող սահմանադրության, երկրի նախագահին թույլ կտա շարունակել անդամակցությունը կուսակցությանը: