Հալեպ են ժամանել ՄԱԿ-ի գնահատիչ առաքելությունները
International newsՀալեպի՝ զինյալներից ազատագրված թաղամասեր են ժամանել ՄԱԿ-ի գնահատիչ առաքելությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:
Առաջին առաքելությունը, որի կազմում են ՄԱԿ-ի հումանիտար տարբեր գործակալությունների ներկայացուցիչները, այժմ գտնվում են Հալեպի արեւելյան շրջաններում, որոնք օրերս կառավարական զորքերն ազատել են զինյալներից: Մյուսն աշխատում Է ազատագրված թաղամասերից տարահանված մարդկանց հետ՝ գնահատելով նրանց կարիքներն ու մշակելով անհրաժեշտ օգնություն հասցնելու պլաններ: