Հալեպում գրոհայինները սիրիական ռազմական օդանավ են խոցել. ԶԼՄ-ներ
International newsՀալեպի արևելքում վերահսկողություն հաստատած զինված զորամիավորումները խոցել են սիրիական ռազմական օդուժին պատկանող ինքնաթիռը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքի թղթակիցը, միջադեպը տեղի է ունեցել Հալեպի օդանավակայանի մոտակայքում: Ռազմական ինքնաթիռի անձնակազմը զոհվել է:
Սիրիացի զինվորականները պաշտոնական մեկնաբանություն դեպքի առնչությամբ դեռևս չեն տվել:
Հալեպում շարունակվում են դաժան մարտերը արմատական խմբավորումների և սիրիական կառավարական բանակի միջև: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարական ուժերը ետ են գրավել քաղաքի արևելյան թաղամասերի մեծ մասը, որտեղ ավելի քան 90 000 մարդ է բնակվում: