Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով ավելի քան 500 հազար թռչուն է ոչնչացվել
International newsՃապոնական երկու պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկման պատճառով ավելի քան 500 հազար թռչուն է ոչնչացվել. հաղորդում է Kp.ru-ն` հղում անելով Կիոդո գործակալությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ շաբաթվա սկզբին թռչնագրիպի H5 վիրուսը հայտնաբերվել է Նիիգատա պրեֆեկտուրայի Դզյոեցու քաղաքի ֆերմայում և Սեկիկավա գյուղում: Մի քանի օրվա ընթացքում այս թռչնաֆերմաներում ոչնչացվել է 230 և 310 հազար թռչուն համապատասխանաբար, իսկ Աոմորի պրեֆեկտուրայում` 240 հազար վարակված բադ:
Նշվում է, որ թռչնաֆերմաներում շարունակվում են ախտահանման աշխատանքները