Արևելյան Հալեպում զոհերի հուղարկավորման համար այլևս տեղ չկա
International newsԱրևելյան Հալեպում այլևս տեղ չի մնացել զոհվածների հուղարկավորման համար՝ հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ հին գերեզմանատունը լցվել էր դեռևս մեկ տարի առաջ, նորում տեղերը վերջացել են անցած շաբաթ։ Ներկայում զոհերին թողնում են պաշարված քաղաքի փողոցներում, հուղարկավորում հետնաբակերում, սակայն քաղաքի դիահերձարանները մնում են գերլեցուն։
Բուժաշխատողներին հաջողվել է պայմանավորվածության գալ ևս մեկ գերեզմանատան կառուցման հարցի շուրջ, սակայն, նրանց խոսքով՝ քանի դեռ կառավարական բանակի զինվորները հարձակվում են Հալեպի արևելյան մասի վրա, անհնարին են դառնում այդ ուղղությամբ աշխատանքները։