Թուրքիան և Սաուդյան Արաբիան առաջարկել են Հալեպի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստ հրավիրել
International newsԹուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարն առաջարկել են Հալեպում իրավիճակի քննարկման համար ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստ հրավիրել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում հնչած երկրների հայտարարությունը:
Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր վեհաժողովը պետք է ձևակերպի իր առաջարկները այն բանից հետո, երբ անվտանգության խորհրդում չի հաջողվել լուծել այդ հարցը:
Ինչպես նշվում է, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄԷ-ն և Թուրքիան աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դիմադրող ընդդիմադիր ուժերին:
Դեկտեմբերի 3-ին կառավարական զորքերը ոչնչացրել են Հալեպում զինված խմբավորումների միավորված ուժերի հրամանատար Աբդել Ռահման Նուրային: Նա գլխավորում էր այսպես կոչված Հալեպի բանակը՝ զինված խմբավորումների կոալիցիան: