Կալիֆորնիայի գիշերային ակումբներից մեկում հրդեհը 24 մարդու կյանք է խլել
International newsԱմերիկյան Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհը 24 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 3-ին։ Այդ ժամանակ հաղորդվել էր առնվազն 9 զոհի մասին։
Վառված շենքի մի մասը բնակելի է։ Կրակից փրկվելով՝ մարդիկ ցատկել են երկրորդ հարկի պատուհաններից։
Քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է հասնել 40-ի։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պահին հաստատությունում 50-100 մարդ է գտնվել։
Թե ինչն է դարձել բռնկման պատճառ, դեռևս հայտնի չէ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հաստատությունը դասակարգվում է որպես պահեստ։ Այնտեղ որևէ միջոցառման անցկացման թույլտվություն չի տրվել։ Հաստատությունը նաև չի ունեցել հակահրդեհային համակարգ։