Բրիտանացի նախարարները կհեռացվեն տեղեկատվական արտահոսքի պատճառով
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանձնարարել է հեռացնել այն նախարարներին ու պաշտոնյաներին, ովքեր կապված են գաղտնի տեղեկությունների արտահոսքի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail –ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված նախարարերի կաբինետի քարտուղար Ջերեմի Հեյֆորդի նամակին։
«Վարչապետը հանձնարարել է, որպեսզի մենք անհապաղ ուժեղացնենք անվտանգության միջոցառումները և բարելավենք մեր արձագանքը արտահոսքի դեպքերին»,-ասվում է նամակում։
Վերջին շրջանում երկրում ավելացել են տեղեկատվական արտահոսքերը, մասնավորապես՝ կապված Brexit-ի հետ։
Արտահոսքերի վերաբերյալ հետաքննություներով, ենթադրաբար, կզբաղվեն բրիտանական MI5 հակահետախուզական ծառայության աշխատակիցները։