Ինչպես տեղեկացրել է Orer.am-ը, քիչ առաջ ՀԱԿ խմբակցությունում մեկնարկել էր եռյակի հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի մասնակիցներն համակարծիք են եղել, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքը, 1988-ից հետո, ամենամարդաշատն է եղել: Նրա խոսքով` դա քաղաքական լանդշաֆտի ցնցում է, որն էլ շուտով ունենալու է իր արդյունքը: Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին` Լևոն Զուրաբյանն ասաց. «Մենք ժամանակ չունենք սպասելու, ժողովուրդն այլևս չի համբերում: Մեր քննարկման արդյունքում որոշեցինք, որ եռյակի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտմբերի 24-ին , ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում»: