Ավստրիայի նախագահական ընտրություններում առաջատարը Վան դեր Բելենը
International newsԱվստրիայի «Կանաչներ» կուսակցության նախկին առաջնորդ Վան դեր Բելենը առաջատարն է երկրում անցկացվող նախագահական ընտրություններում:
Ինչպես հայտնում է DW.com-ը, նախնական տվյալների համաձայն, որոնք հնչեցվել են 69.4 տոկոս ձայների հաշվարկման արդյունքում, Վան դեր Բելենը հավաքել է ընտրողների ձայների 53.3 տոկոսը: Իսկ նրա մրցակիցը`Ավստրիայի ազատական կուսակցության ներկայացուցիչ Նորբերտ Հոֆերը, ստացել է ձայների 46.7 տոկոսը: Հոֆերն արդեն ընդունել է իր պարտությունն ու շնորհավորել մրցակցին հաղթանակի կապակցությամբ:
Ապրիլի 24-ին Ավստրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո թեկնածուները չէին անցել երկրորդ փուլ, որից հետո Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է հրաժարական տալու մասին:
Երկրորդ փուլ, այդպիսով, դուրս եկան Հոֆերն ու Բելենը: Մայիսի 22-ին կայացած քվեարկության արդյունքում Հոֆերը նվազագույն առավելությամբ առաջ էր անցել մրցակցից` հավաքելով ձայների 50.35 տոկոսը: Կուսակցություններից մեկը քվեարկությունից հետո դիմել էր Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշմամբ երկրորդ փուլի արդյունքները անվավեր էին ճանաչվել, և նոր քվեարկություն էր նշանակվել: