Թուրքիայի վարչապետը մեկնել է Ռուսաստան
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով դեկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այցի շրջանակում Յըլդըրըմը նախ առանձին հանդիպում կունենա Մեդվեդևի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետին կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այցի շրջանակում Յըլդըրըմը կլինի նաև Թաթարստանի մայրաքաղաք Կազանում:
Յըլդըրըմի այցը Ռուսաստան կավարտվի դեկտեմբերի 7-ին: