Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննիչն ամուսնուն մեղադրանք է առաջադրել կնոջը ծեծելու համար

Society

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև կինը նախաքննության ընթացքում հրաժարվել է ամուսնու նկատմամբ նախկինում ներկայացված բողոքից։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կո միտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով. «2016թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի բնակչուհու կողմից հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 6-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Բնակչուհու հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինները պարբերաբար վիճաբանել են միմիանց հետ, ապրել անհաշտ։ Կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանության ժամանակ՝ 2016թ. նոյեմբերի 6-ին, ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ հարվածելով նրա գլխին և մարմնի այլ մասերին։

Կնոջ նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հակացությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2016թ.-ի նոյեմբերի 23-ին կինը դիմում է ներկայացրել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն առ այն, որ բողոք չունի ամուսնու նկատմամբ, սակայն քննիչը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշուները, ամուսնու նկատմամբ չի դադարեցրել քրեական հետապնդումը։

Այսպես՝ ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներով իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ «պետությունը պարտավոր է ոչ միայն իրականացնել օրենքով նախատեսված գործառույթները, այլև՝ ելնել պրակտիկայի արդյունավետ իրականացման պահանջից», «որքան մեծ է հետագայում հանցանքի շարունակման ռիսկը, այնքան մեծ է հավանականությունը, որ հասարակության շահերից ելնելով՝ պետք է շարունակվի քրեական հետապնդումը հանցանք կատարած անձի նկատմամբ նույնիսկ այն դեպքերում, երբ դիմողները հետ են վերցնում իրենց բողոքները», «շատ դեպքերում նույնիսկ անձնական կամ ընտա նեկան բնույթի հարցերին ներպետական իշխանության մարմինների միջամտությունը կարող է պաշտպանել անձանց կյանքը և առողջությունը, ինչպես նաև՝ կանխարգելել հետագա հանցավոր գործողությունները»:

Բացի այդ, նախաքննության ընթացքում ամուսինն իրեն  մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «… Հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը …», հետևաբար, եթե անձն իրեն մեղավոր չի ճանաչել, ապա անհրաժեշտ է քրեական գործի վարույթը շարունակել ընդհանուր կարգով:

Քննությամբ նաև պարզվել է, որ տարիներ առաջ՝ 2012 թվականին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել նույն ընտանիքում կնոջ նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, սակայն վերջինիս կողմից բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Նկատի ունենալով ձեռք բերված ապացույցներն առ այն, որ ամուսիններն ապրում են անհաշտ պայմաններում և կնոջ հանդեպ կիրառվող բռնությունը կարող է շարունակական լինել՝ քննիչը, հիմք ընդունելով դատական նախադեպերը և «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը, կնոջ բողոքի բացակայության պայմաններում չի դադարեցրել քրեական հետապնդումն ամուսնու նկատմամբ, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտածդատավճռով»:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes