Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել
International newsՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին կլքի իր պաշտոնը` նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Reuters-ի հաղորդմամբ` հրաժարական կտա նաև կառավարությունը:
Վալսը պարզաբանել է, որ իշխող Սոցիալիստական կուսակցության` 2017 թվականի հունվարի 22-ին և 29-ին երկու փուլով կայանալիք բաց նախնական ընտրությունից առաջ կկենտրոնանա ընտրարշավի վրա:
BFMTV-ի տեղեկություններով` Վալսի` նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պետության գործող ղեկավար Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մասնակցել արշավին: