Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ջոզեֆ Դանֆորդին
International newsԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Ադանայում հանդիպել է Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դանֆորդը ժամանել է Ինջիրլիքի ռազմաբազա` շնորհավորելու այդտեղ ծառայություն իրականացնող զինվորական անձնակազմի գալիք տոները:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: