Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիլիջանում առաջին նիստն է գումարել կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ

Society

ՀՀ  վարչապետի որոշմամբ` նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստը դեկտեմբերի 6-ն անցկացրել է  աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության, սպորտի և երիտասարդությ ան հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  ծրագրի նախաձեռնության հեղինակ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն  լուրջ ներդրում ունեցող   IDeA հիմնադրամն այժմ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նպատակ ունենալով  Դիլիջանում ստեղծել կրթական   նոր կլաստեր: Նախարարի խոսքով, իր  տեսակի մեջ կլաստերի այս գաղափարը դեռևս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաև գիտության բաղադրիչը:

«Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն և  տարիների աշխատանք պահանջող: Այն  մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել:

Այժմ մեր խնդիրն է  աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ  հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական  դաշտը, այնուհետև անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը: Որպես կրթության  նախարար ես չափազանց  հետաքրքրված եմ այս նախաձեռնությամբ»,-նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական  նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար:

Երկրում  գործող գերազանցության կենտրոնները պետք է լոկալ  չգործեն, այլ նպաստեն  պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը: «Ես ուրախ եմ, որ մեր բարերարները 21-րդ դարի մտածողության կրողն են և իրենք են ցուցաբերել այս նախաձեռնությունը, որը մեր կողմից մեծ աջակցություն կստանա»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ  Հայաստանում իրենց կողմից իրականացվող բոլոր  կրթական ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին: «Այդ նպատակները շատ հավակնոտ են, և դրանց կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր բոլոր ծրագրերը իրականացնել մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին:»,-նշել է նա` տեղեկացնելով, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա:

Քննարկման արդյունքում որոշվել է  ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի  կրթական կլաստերի ստեղծման համար իրավական հիմքերը և միջգերատեսչական  հանձնախմբին կներկայացնի համապատասխան եզրակացություն նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation