Վաղը՝ հոկտեմբերի 14–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի և Ֆրանսիայի ազգային հավաքականների միջև։ Ֆուտբոլային հանդիպման համար Ֆրանսիայի ազգային ընտրանին երեկ երեկոյան ժամանել է Երևան: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է պատրաստել Դիդյե Դեշամի թիմի` Ֆրանսիայից դեպի ՝ Երևան ուղեւորությունից: Հիշեցնենք, որ Հայաստան_Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 2000-ին: