Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունն ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է. ՀՀ ԱԳ նախարար

Society

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին՝ նշելով, որ Հայաստանում ձևավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը մեր ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է և հանրային կյանքի անբաժանելի մաս՝ արդյունավետ կառավարման գործում իր մեծացող մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշել է. «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանն այս գագաթաժողովը հյուրընկալելու և Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) օրակարգն առաջ մղելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքացիական հասարակության համանախագահին՝ Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտին: Գագաթաժողովն առիÕ © է ընձեռում ընդլայնելու Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության շրջանակներում մեր ներգրավվածությունը՝ խթան հանդիսանալով հասարակությունների համընդգրկուն և կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար արժեքների տարածման համար:

Հայաստանը 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, Բաց կառավարման գործընկերության երկու գործողությունների ծրագրերի համաձայն, շոշափելի բարեփոխումներ է իրականացրել այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինպիսիք են իրավաստեղծ գործունեությունը, պետական գնումների բնագավառի բարեփոխումները, տեղեկատվության ազատությունը և մատչելիությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը և հանքարդյունաբերությունը։ Շուրջ 20-ից ավելի հանձնառությունների կատարման միջոցով թիրախավորված գործողություններ են ձեռնարկվել Բաց կառաÕ �արման գործընկերության հիմնական մարտահրավերների իրագործման ուղղությամբ՝ բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, ապահովելով հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, հանրային վստահության խթանումը և այլն։

ԲԿԳ երրորդ գործողության ծրագրի (2016-2018թթ․) մշակման գործընթացում կիրառվել են այնպիսի առաջատար գործիքներ, ինչպիսիք են հանրային քննարկումները և համատեղ ծրագրավորումը: Պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների ու մասնավոր հատվածի գործընկերների հետ միասին քննարկվել և մշակվել են առաջարկված գործողությունների ծրագրի հանձնառությունները:

Գագաթաժողովի հռչակած առաջնահերթությունների գերակշիռ մասը, ներառյալ՝ թափանցիկությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, կայուն զարգացումն ու կլիմայի փոփոխությունն ընդգրկված են մեր նոր գործողությունների ծրագրում: Հայաստանը, միանալով այլ պետությունների, ստորագրեց Փարիզի՝ կլիմայի փոփոխության համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունը ներկայացրեց Հազարամյակի զարգացման նպատակների ազգային առաջընթացի վերջնական զեկույցը։ Մշակվել է Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգային ճանապարհային քարտեզը։ Այս բոլոր գործընթացներն ընթացել են ընդգրկվածություն ապա հովելու սկզբունքով՝ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումների միջոցով։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և խթանման մեխանիզմների ուժեղացմանն ուղղված ջանքերը և այս առումով սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և համապատասխան նախաձեռնությունների շրջանակներում: Անցյալ դեկտեմբերին մեր երկրում համապետական հանրաքվեի միջոցով հավանության արժանացան սահմանադրական բարեփոխումները, որոնց նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականու թյամբ: Դրան հաջորդեց ընտրական նոր օրենսգրքի ընդունումն՝ արտացոլելու համար Սահմանադրության պահանջներից բխող իրավական փոփոխությունները։ Հատկանշական է, որ թե սահմանադրական բարեփոխումները, և թե ընտրական նոր օրենսգիրքն արժանացել են միջազգային գործընկեր կառույցների դրական արձագանքին: Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու նպատակով կառավարությունն ընդունել է ընդդիմության առաջարկը և օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներ կազմակերպել՝ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանում ձևավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը մեր ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է և հանրային կյանքի անբաժանելի մաս՝ արդյունավետ կառավարման գործում իր մեծացող մասնակցությամբ: Գագաթաժողովին մեր ՀԿ-ների մասնակցությունը, ներառյալ՝ ԲԿԳ ազգային աշխատանքային խմբի կազմում, դրա վառ ապացույցն է։ 

Հատկանշական է, որ Բաց կառավարման գործընկերության նախորդ գլոբալ գագաթաժողովի ժամանակ Հայաստանն արժանացավ բարձր պարգևի և ճանաչվեց մեր տարածաշրջանի ա ռաջատարը` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման և հանրային ծառայությունները բաց կառավարման սկզբունքների համաձայն բարելավելու համար: ՀՀ կառավարությունը մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մրցանակի է արժանացել` տեղեկատվության ազատության սկզբունքների առաջ մղման և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու համար:

Տիկնայք և պարոնայք,

Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս կան մարտահրավերներ: Մեր գործողությունների ծրագիրն ուղղված է նոր գործիքակազմի բացահայտմանը, որը թույլ կտա ամրապնդել ուղիղ կապը հասարակության հետ, Բաց կառավարման գործընկերության սկզբունքները ներդնել կառավարման բոլոր հարթակներում և քաղաքական որոշումներ կայացնելիս կիրառել մարդակենտրոն մոտեցումներ: Հենց այս տեսլականով էլ պատրաստ ենք ձեռք ձեռքի տված աշխատել մեր բոլոր գործընկերների հետ` հասնելու Բաց կառավարման գործընկերության նպատակներին»։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes