Հայտնաբերվել է Պակիստանում վթարված ինքնաթիռի «սև արկղը»
International newsՊակիստանում հայտնաբերվել է այսօր կործանված ինքնաթիռի «սև արկղը»: Russia Today-ի հաղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել են Pakistan International Airlines փոխադրող ավիաընկերության ներկայացուցիչները:
Ինքնագրիչների տեղեկության վերծանումը կարող է շատ կարևոր տեղեկություններ հաղորդել ավիավթարի պատճառների հետաքննության համար:
Հիշեցնենք, որ Չիթրալ քաղաքից Իսլամաբադ ուղևորվող ինքնաթիռը, որը 47 ուղևորի էր տեղափոխում, վթարի է ենթարկվել Պակիստանում: Օդանավում գտնվող ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: