Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքական խեղճության դեմքերը

Analysis

Հայաստանյան քաղաքական դաշտի ամենաակտիվ աժիոտաժը շարունակում է ծավալվել Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Ընդ որում պետք է նշել, որ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալը դարձել է տարատեսակ գործիչների ինքնաարտահայտվելու, դրսևորվելու, ոմանց դեպքում վերակենդանանալու, իսկ որոշների համար էլ պարզապես քաղաքական դաշտում մնալու որոշիչ կետը։

Նրանք, ովքեր քաղաքական դաշտում զրո կետից երբեք առաջ չեն շարժվել՝ Ծառուկյանի վերադարձը համարում են իշխանության հետ պայմանավորվածության արդյունք, վերջերս նման հայտարարությամբ է հանդես եկել Արամ Զավենի  Սարգսյանը: Այսպես կոչված ընդդիմադիրներից շատերը վախվորած  են, քանի որ Ծառուկյանի վերադարձը տզրուկների համար այլևս քաղաքականության մեջ տեղ չի թողնում։

Չէ, թե ինչի համար է վերադառնում Ծառուկյանը, գիտի միայն Գագիկ Ծառուկյանը, այլ փաստ է, որ հասարակական մի լայն զանգված իսկապես ուզում է Ծառուկյանի վերադարձը։ Հասարակության նման վերաբերմունքի մասին Արամ Սարգսյանն ու իր քաշային կատեգորիան, իհարկե, երբեք երազել չեն կարող, որովհետև թվաբանության մեջ զրոն ինչին էլ գումարես՝ շարունակում է զրո մնալ:

Հենց այստեղ էլ մի փոքր կանգ առնենք։ Վերջերս Արմեն Աշոտյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և դիմելով ընդդիմադիրներին նշել է ՝ «Դե իրար շարժվեք, տղերք», փոքր ինչ ձևափոխելով այս արտահայտությունը կարող ենք ասել, «դե շարժվեիք տղերք»։ Ծառուկյանն էլ հո քաղաքականության մեջ չէր, ձեզ չէր խանգարում, ընդհանրապես զբաղված էր ոչ քաղաքական գործընթացներով, բա գործ անեիք, բա ընդդիմադիր դաշտը, ինչպես սիրում եք ասել, կենտրոնացնեիք, վերահսկեինք, հեղինակություն ու վարկանիշ ձեռք բերեիք, որ հիմա էլ Ձեր բանուգործը թողած Ծառուկյանի վերադառնալու շուրջ մեկանաբանություններն ու կանխատեսումները չանեիք։

Չէ իհարկե, հասկանալի է որ «տղերքը» վաղուց արդեն մսխել են իրենց վարկանիշը, սպառել իրենց որպես քաղաքական գործիչ և գործոն ու հիմա էլ հերթական անգամ փորձում են այլոց վրա ինքնահաստատվել։ Ի դեպ այստեղ խնդիրը բոլորվին էլ Ծառուկյան անձը կամ գործիչը չէ, այլ այն, որ լուրջ քաղաքական ուժերը, դեմքերը չպետք է խնդիրներ տեսնեն նույն դաշտում գործող այլ անհատների և ուժերի մեջ, քանի որ եթե իսկապես կա քաղաքական գործունեություն, ապա այն գոյություն ունի միայն գործիչի,  ուժի և հասարակության միջև։ Այս առումով պետք է շեշտել, որ եթե այդքան վախենում եք Ծառուկյանի վերադարձից, ապա ինչ եք անում դուք որպես քաղաքական գործիչներ, գուցե պարզապես նստեք ձեր տեղերում։ Չէ որ այսօր Ծառուկյնաի վերադարձից կվախենաք, վաղը Պողոսյանի, մյուս օրը Քալանթարյանի և այսպես շարունակ։

Մյուս կողմից հասկանալի է, որ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո որոշ նախկին ակտիվիստներ, թաքնված հեղափոխականներ ու ծպտյալ քաղաքական «գիգանտներ» գործողությունների ազատ դաշտ տեսան, որից փորձեցին օգտվել։ Քաղաքականության մեջ ի դեպ,  կարելի է նաև օգտվել, բայց անգամ դա շատերին չհաջողվեց ու արդյունքում այսօր կրկին անգամ Արամ Սարգսյանը կամ մյուս մյուսները Ծառուկյանի վերադառնալ չվերադառնալը դարձրել են իրենց խոսքի հիմնական առանցք, ի դեպ միայն խոսքի, քանի որ տարիներ շարունակ նրանք գործելու բոլոր հնարավորություններն ունեցել են՝ պետական պաշտոններից մինչև պատգամավորական մանդատներ, որի արդյունքը զրոյին ձգտող վարկանիշն է։ Գուցե արժեր հենց սրա մասին մտածել, հենց այս ուղղությամբ գործել, սխալները խմբագրել կամ էլ պարզապես սուսուփուս մնալ։

Հենց այս տիպի ուժերն ու գործիչներն են, որ հայաստանյան քաղաքական կյանքը անհասկանալիության աստիճան ձևախեղել են, քանի որ եթե իրեն քաղաքական կուսակցություն կամ անհատ համարող ուժը կամ գործիչը սահմանափակված է քաղաքական դաշտում այս կամ այն անհատի ներկայությամբ կամ չներկայությամբ, ապա այդ ուժը կամ գործիչը կամ էլ երկուսը միասին ձեռք-ձեռքի տված պետք է հեռանան ասպարեզից։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors