Թուրքիայում քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել
International newsՍտամբուլում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Հյուդա Քայան: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ ձերբակալությունն իրականացվել է Քայայի դեմ տարվող հետաքննության շրջանակում: Պատգամավորը տեղափոխվել է Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը ևՖիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են նոյեմբերի սկզբին:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: