Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր օրենքով հնարավորինս կբացառվի պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ գնումներին մասնակցելու հնարավորությունը

Economics

Կառավարությունը գնումների գործընթացում առկա խնդիրները կարգավորելու մեխանիզմներ է առաջարկում, որոնք միտված են գործընթացի պարզեցմանը, մրցակցության խթանմանն, ինչպես նաև գործընթացների նկատմամբ  հասարակական վերահսկողության բարձրացմանը:

Ազգային ժողովը սկսել է քննարկել «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ «Գնումների մա սին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ:

Նախարարը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել: 

«Նվազեցվում են գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանվում է չորս ձեւ, ինչը նպատակաուղղված է գնման ձեւերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձեւերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից»,- նշեց Արամյանը

Նա մանրամասնեց, որ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչեւ 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: 

«Գնանշման հարցման միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է առնվազն 4 աշխատանքային օր ժամանակ:

Մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը գերազանցում է 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է քառասուն օրացուցային օր ժամանակ: Եթե առկա են չնախատեսված հանգամանքներ, ապա մասնակիցներին հայտերի ներկայացման համար տրվում է առնվազն 15 օրացուցային օր ժամանակ»,- պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարարը;

Գնման գործընթացներում մրցակցության աստիճանը բարձրացնելու եւ հնարավոր չարաշահման դեպքերը կանխելու նպատակով նախատեսվում է  ՀՀ կառավարության կողմից սահմանել շեմ, որը չգերազանցող` պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց հարկային պարտքեր ունեցող կազմակերպություններին հնարավորություն կտա մասնակցելու գնման գործընթացներին: 

«Նախատեսվում է ձեւավորել հնարավորինս անկախ գնումների բողոքարկման արտադատական համակարգ` խորհրդի ձեւով, մինչեւ երեք անձից բաղկացած, որոնց կնշանակի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ»,- ասաց Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ ներդրվում է գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող պահանջներ` ՀՀ կառավարությանը վերապահելով այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը նախատեսելու իրավասությունը.

Հնարավոր կոռուպցիոն դեպքերը կանխարգելելու եւ գնման գործընթացների նկատմամբ հասարակական հսկողությունը բարձրացնելու նպատակով ներդրվում է գնման գործընթացներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց գնումներին մասնակցելու դեպքերը հնարավորինս բացառող համակարգ, նախատեսելով, որ մասնակիցը հայտով կներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները եւ, եթե մասնակիցը կճանաչվի հաղթող, ապա տեղեկատվությունը կհրապարակվի ինտերնետ միջավայրում գործող գնումների պաշտոնական տեղեկագրում: 

«Օրենքով ներդրվում է գնման գործընթացներում ներգրավված պաշտոնյաների հետ մինչեւ երկրորդ արյունակցական կապ ունեցող փոխկապակցված անձանց հասկացությունը եւ մասնակցության դեպքում ինքնաբացարկի պահանջը, ինչպես նաեւ շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները գնումների պաշտոնական տեղեկագրում պարտադիր հրապարակելու պահանջը: Անկախ գնման առարկայի նախահաշվային գնից եւ կիրառվող գնման ձեւից, պարտադիր է դարձվում պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելու մասին եւ կնքված պայմանագրի մասին հայտարարությունների հրապարակումը»,- եզրափակեց Արամյանը:

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign