Ավելի քան 8 հազար մարդ է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից
International newsԱվելի քան 8 հազար մարդ Է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ Հալեպի՝ զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից դուրս Է եկել 8461 մարդ, այդ թվում՝ 2934 երեխա»,- ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, 14 զինյալներ, վայր դնելով զենքը, հանձնվել են սիրական զորքերին: «Սիրիայի նախագահի ընդունած որոշմանը համապատասխան՝ նրանց բոլորին ներում կշնորհվի»,- ընդգծել են հաշեցման կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: