Համբուրգում տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
PoliticsՀայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ` երեկ Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- նշել է նա: