Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքները

Society

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը դեկտեմբերի 9-ին ամփոփել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 2016թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ գործակալության պետի՝ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում 2016թդեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 204.770 հաշմանդամ, որոնցից 8.147-ը հաշմանդամ երեխա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

1-ին խումբ` 10.174 (5,0%), որից 4.358 կին, 2-րդ խումբ` 78.231 (38,2%), որից 35.734 կին, 3-րդ խումբ` 108.218 (52,8%), որից 56.999 կին, հաշմանդամ երեխա` 8.147 (4,0%), որից 2.575 աղջիկ: 

Հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդություններ 31,5%, հոգեկան հիվանդություններ 10,9%, նորագոյացություններ 8,3%, նյարդային համակարգի հիվանդություններ 8,1%,  էնդոկրին հիվանդություններ 7,6%:

01.01.  2016թ. - 01.12.2016թ. ընթացքում

  • ընդհանուր փորձաքննվածների թվաքանակը կազմել է 66.009 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 62.670 անձի.
  • առաջին անգամ փորձաքննվել է 16.645 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 14.816 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.829 անձի,
  • փորձաքննվել է 1.209 մինչև 18 տարեկան երեխա, որից հաշմանդամություն է սահմանվել 1.069-ին, հաշմանդամություն չի սահմանվել 140-ին,
  • վերափորձաքննվել է 49.364 հաշմանդամ, որից հաշմանդամություն է սահմանվել 47.854 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.510 անձի,
  • վերափորձաքննվել է 1.742 մինչև 18 տարեկան երեխա, որից հաշմանդամություն է սահմանվել 1.633-ին, հաշմանդամություն չի սահմանվել 109-ին: 

Անդրադառնալով ոլորտի օրենսդրական փոփոխություններին՝ գործակալության պետը նշել է, որ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի որոշման համաձայն, այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրվել են, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել և ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կարիք, տրված ՎԱԾ-ի շրջանակներում այժմ օգտվում են պետական պատվերից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնումը կազմել է 2814՝ ընդհանուր թվի 6.0%, որից մասնակի վերականգնումը՝ 2,8% (սահմանվել է ավելի ցածր հաշմանդամության խումբ` 2-րդից 3-րդ, 1-ինից 2-րդ, 1-ինից 3-րդ), իսկ լրիվ վերականգնումը՝ 3.2% (հաշմանդամություն չի սահմանվել): Հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմում է 2,8% (3-րդից 2-րդ, 2-րդից 1-ին, 3-րդից 1-ին)։ Սա բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքն է»,-  ընդգծել է պարոն Սողոյանը:

ԲՍՓ գործակալության կազմում գործող վերականգնողաբանների կողմից մշակվել են մի շարք նախագծեր և մեթոդական ուղեցույցեր՝ ուղղված վերականգնողական ծրագրերի զարգացմանը։ Իրականացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման աշխատանքներ՝ ընդ որում հարմարեցման ծախսերը հոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամ ճանաչված անձանց տրամադրվել է 62670 վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, բժշկական ծրագրով նախատեսված վերականգնողական տեխնիկական միջոցներ և պրոթեզաօրթո պեդիկ ծառայություններ ստացել է 2909 անձ: ՎԱԾ-ը ներառում է սոցիալական, բժշկական և մասնագիտական ոլորտները։

ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշման համաձայն փորձաքննություն անցնող անձինք իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին կարող են որպես ներկայացուցիչ ներգրավել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին: Այս որոշման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների համատեղ հրամանի իրականացման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների 1638 նիստին 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել է 194 մասնագետ՝ բժշկական կազմակերպություններից:

Հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 9 անդամ մասնակցել է 8 բժշկասոցիալական փորձաքննության: 

Ամփոփելով՝ ԲՍՓ պետը նշել է, որ  2015թ. ընթացքում ՀՀ ԱՍՀՆ 114 թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 81 բողոք, իսկ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 17:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes