Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հաշմանդամության կարգի տըրամադրման փորձաքննությունը 2017 թվականից կիրականացվի նոր գործիքով

Society

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն ամփոփել է 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ՝ կապված այդ աշխատանքների արդյունքների հետ։

«Հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքում, ըստ ամենատարածված հիվանդությունների, ինչպես միշտ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են (31,5 %), երկրորդ տեղում հոգեկան առողջության խնդիրներն են  (10,9 %), ապա դրանց հաջորդում են նորագոյացությունները (8,3 %), նյարդային համակարգի հիվանդությ ունները (8,1%) և էնդոկրին հիվանդությունները (7,6%)։ Սրանք այն հինգ հիմնական հիվանդություններն են, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության»,- ասաց Սողոյանը։ 

2017 թվականից նախատեսվում է, որ առաջին անգամ փորձաքննվողները կգնահատվեն նոր գործիքով, որը արդեն փորձարկված և մշակված է։ Կլինեն որոշակի կտրուկ փոփոխություններ մատուցվող ծառայությունների մեջ։

«Կան անձինք, ովքեր ունեին հաշմանդամության կարգ և օգտվում էին բոլոր արտոնություններից:

Սակայն նրանք, ովքեր չէին ճանաչվում հաշմանդամ, ոչ մի խնդիր իրենց համար պետությունը չէր լուծում պետական պատվերի շրջանակում։ Այժմ՝ նոր գնահատման դեպքում, ովքեր համանդամ չեն ճանաչվի, կգնահատվեն նրանց իրական կարիքները և համաձայն գնահատված կարիքների իրենք կստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ կլինի դա բուժօգնության, զբաղվածության տեսքով։

Այսինքն, այժմյան ծրագրով այն մարդիկ, ովքեր չեն ստանա հաշմանդամության կարգ, նոր չափորոշիչների համաձայն, կստանան հնարավրություն բուժվելու պետական պատվերի շրջանակում»,- ասաց Սողոյանը։ 

Իր խոսքում նա նաև նշեց, որ եթե բավական լուրջ ծրագրեր պետությունը իրականացնում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, ապա հոգեկան առողջության ոլորտի բարելավման համար Կառավարությունը հաստատել էր 2014-2019 թվականների բարելավման ռազմավարության ծրագիրը։

«Այս ուղղությամբ նույնպես տարվում են որոշակի աշխատանքներ և մենք հույս ունենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև հաշմանդամություն ունեցող անձանց վրա»,- հավելեց նա։ 

Ըստ Արմեն Սողոյանի, տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ընդհանուր փորձաքննվածների թիվը կազմել է  66.009 անձ, որոնցից հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել 62.670 հոգի։ Այսինքն մոտ 3300 հոգու հաշմանդամություն չի սահմանվել մի պարզ պատճառով, որ նրանք իրենց առողջական վիճակով չեն համապատասխանել այն չափորոշիչներին, որոնք հանգեցնում են հաշմանդամության։

«Առաջին անգամ փորձաքննվել է 16.645 անձ, որից հաշմանդամություն չի սահմանվել 14.816 անձի։ Փորձաքննվել է նաև մինչև 18 տարեկան 1.209 երեխա։ Նրանցից հաշմանդամություն է սահմանվել 1.069-ին»,- հավելեց Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը։ 

Բժշկակասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կազմում գործող վերականգնողաբանների կողմից մշակվել են մի շարք նախագծեր։ Ինչպես նաև ստեղծվել են մեթոդական ուղեցույցներ՝ ուղղված վերականգնողական ծրագրերի զարգացմանը։ 
Արմեն Սողոյանի խոսքով իրականացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման աշխատանքներ։ Հարմարեցման ծախսերը հոգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։  

2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամ ճանաչված անձանց տրամադրվել է թվով 62.670 վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), բժշկական ծրագրով նախատեսված վերականգնողական տեխնիկական միջոցներ և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ ստացել է 2909 անձ։ ՎԱԾ-ը ներառում է սոցիալական, բժշկական և մասնագիտական ոլորտները։ 

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի որոշման համաձայն, այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրվել են, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել և ունեն հիվանդանոցային բուժման և սպասարկման կարիք, տրված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակում այժմ օգտվում են պետական պատվերից։ 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation